Mar 22, 2021 00:39
Մտածում եմ՝ լավ կլիներ, եթե ինձ պարտադրված լիներ ամեն օր անել բլոգային մեկ գրառում։ Էդ դեպքում ստիպված կլինեի գտնել ինչ-որ բան գրելու, ու դա երևի արժեք կունենար ինձ համար՝ հիմա և ապագայում։ Հիմա՝ քանի որ կարծես կզրուցեի ինքս իմ հետ, ի մի կբերի ինչ-որ բաներ, որ կատարվում են հետս օրվա ընթացքում, ու դա (դրական առումով) անհետևանք չէր լինի ինձ համար, երևի։ Ապագայում՝ որովհետև կունենայի հուշագրություններ կյանքիցս, որոնք (ինձ համար գոնե) հավես կլիներ կարդալ։
Իսկ այսպես, երբ պարտադրված չէ, ոչ մի առանձնահատուկ՝ գրանցման արժանի բան չեմ գտնում, որ պատճառ ունենամ կիրառելու գրելու թերապիան։ Թերևս միայն սա՝ որ գրեցի վերևում, ինչն էլ, նմանապես, ոչ մի առանձնահատուկ բան էլ չէր :)
blog