Apr 18, 2019 12:07
Նրբարվեստ կահույքի գիտակ-վաճառականը, ի պատասխան հարցիս, թե մասնագետներն ինչպես են ամեն տարի որոշում ինչ դիզայն մոգոնել, որ դառնա ու "նայվի" որպես ժամանակի նորաձևություն, ասաց, որ Լյուդովիկոսից հետո կահույքի դիզյանի մեջ փոփոխություն, ըստ էության, չի եղել (կոմերցիոն խաղերին չանդրադառնալով)։
Երկարականջ սպանիելը սեղանի տակից թռավ գիրկն ու թաթերը դրեց ուսերին։ Սա ձեր շու՞նն է, հարցրի։ Արդեն շուն չէ, պատասխանեց։
Երբ դուրս էինք գալիս, հայացքս ընկավ ելքի կողքի գրասենյակին․ Օմանի սուլթանության դրոշն էր, գրասեղանը ծանրաբեռնված էր աշխատանքով, կահույքն ընտիր էր ու բարձրաճաշակ։ Բա ուր է հյուպատոսը, հարցրի։ Հյուպատոսն այստեղ է, ժպտաց համակրելի ժպիտով, գրկին՝ սև, փայլուն աչքերով "միակ ճիշտ բանն աշխարհում", ում ես շուն անվանեցի։
հանդիպումներ,
հայրենիք