May 09, 2018 17:00
Փորձում եմ վերադառնալ առօրյա կյանքի հունին։ Ապրիլի 28-ին վերադարձա տուն, ու հենց հաջորդ օրը հիվանդացա, պառկած էի ջերմությամբ շաբաթից ավել, իսկ ավելի տանջողը հազն էր, բայց դա այս օրերին թրենդի է, մանավանդ որ հեղափոխության օրերին Հայաստանում էի, դե իսկ հետո, ինչպես բոլորը, չէի պոկվում ինտերնետից՝ ակտուալ ինֆորմացիայի առատությունը ծածկել էր գլխովին, մնացած ամեն ինչը դարձել էր երրորդական։ Անկեղծ ասած՝ ուզում եմ մոտ օրերս էլ ոչինչ չպատահի, որ վերադառնամ բանուգործիս, վերջին հաշվով՝ կյանքն այդ ամենին զուգահեռ շարունակվում է, և քայլել դրան զուգահեռ երկար չենք կարող։
Ճամփորդություններիս մասին կպատմեմ, երբ մի քիչ խելքի գամ, և հիմնական գործերս ընկնեն հունի մեջ։ Իսկ հիմա ուղղակի ուզեցի արձանագրել, որ վերադարձել եմ, երևի ես էլ իմ չափով կրում եմ մեջս Նոր Հայաստանը, գուցե բլոգս էլ համապատասխանաբար նոր շունչ ստանա :)
travel,
mood,
blog