(no subject)

Mar 04, 2016 12:37

Մի բան փնտրելիս պատահաբար ընկա այստեղ։ Հետաքրքրեց՝ որքան է ճիշտ իմ հայերենը։ Ինքնաստուգումը ցույց տվեց, որ խոսքումս առկա են հետևյալ սխալները (որոնցից որոշները հատկապես անսպասելի էին, օրինակ՝ «գլխիս պտտվում է»)։
Եվ այսպես՝

Ես գտնում եմ որ... - սխալ է։ Ճիշտը - Կարծում եմ
ինձ հետաքրքիր է   - սխալ է։ Ճիշտը - ինձ համար հետաքրքիր է
ինձ հաճելի է - սխալ է։ Ճիշտը - ինձ համար հաճելի է
շնորհակալ եմ բոլորին/ձեզ - սխալ է։ Ճիշտը - շնորհակալ եմ բոլորից/ձեզնից
իմ երկու կատուն - սխալ է։ Ճիշտը - իմ երկու կատուները
ակնոց/ձեռնոց/գլխարկ հագնել   - սխալ է։ Ճիշտը - ակնոց/ձեռնոց/գլխարկ կրել/դնել
անհայտ կորած - սխալ է։ Ճիշտը - անհետ կորած
լայն հասարակություն - սխալ է։ Ճիշտը - հասարակության շատ շերտեր/խավեր
պարտվել մեկին - սխալ է։ Ճիշտը - մեկից պարտվել
ճաշ պատրաստել - սխալ է։ Ճիշտը - ճաշ եփել
սառեցի/ սառչեցի - սխալ է։ Ճիշտը - սառա
իմաստալից - սխալ է։ Ճիշտը - իմաստալի
գլուխս պտտվում է - սխալ է։ Ճիշտը - գլխիս պտտվում է

բացահայտումներ, լեզու, խորհուրդներ, ես

Previous post Next post
Up