(no subject)

Nov 20, 2012 00:58

Երեկ փոստարկղի մեջ բացիկ կար Բյուրից։ Ուրախացա. անսպասելի էր։ Փոքրիկ այսպես կոկիկ բացիկ էր, ինչպես օրը և ծառուղին, որով քայլելիս կարդում էի։
Բյուրը գրում էր, որ Ֆինլանդիայում հայ չկա և ապրում է աշխարհից կտրված, խարխանդ մի անկյունում։

Իսկ նախորդ օրը հետաքրքիր զուգադիպությամբ մի ֆիլմ էի նայում,  որը կոչվում է Imagine that, կոմեդիա էր ՝  հաջող աստղաբույլով, Էդդի Մըրֆին էլ՝ գլխավոր դերում։ Ֆիլմում մի հաղթանդամ, ամերիկյան հնդկացու արտաքինով տղամարդ կար, հայտնի դերասան էլի, անունը չգիտեմ, դա ուրեմն աշխատում էր մեծ ընկերություններ առնող-ծախող մի ֆիրմայում, և ղեկարավարների վրա տպավորություն թողնելու համար ամպագորգոռ պրեզենտացիաներ էր ներկայացնում, ծամածռվում, հնդկացու միստիկ իբրև աբորիգենային ինչ-որ աուրաներ ստեղծում ու հաղորդում, և մարդիկ էլ այդպես կուտն ուտում էին, մինչև որ  վերջում, մի հին-գայլ ղեկավար դիմակազերծում է նրա կապկությունները և հավելում, որ սա նույնիսկ իսկական հնդկացի էլ չէ, այլ Finnish-Armenian, whose real name is (և ակնոցները դնում է ու դժվարությամբ կարդում)  Johan Hoosevian :)))

Իսկ Բյուրն ասում ա Ֆինլանդիայում հայ չկա... :)

funny:), ռեալ

Previous post Next post
Up