Oct 13, 2011 23:24
Տնօրենի սենյակում, պահարանի վերևի դարակներից մեկի վրա մի նկար էր կանգնեցված, բուկլետ` ավելի ճիշտ, որի կազմին լուսանկար էր` սև-սպիտակ: Սովորական նկար էր. մարդը, ձեռքերը գրպաններում, կանգնած էր ինչ-որ մարդաշատ կառամատույցին, սրտաբաց` "ահա և ես, նկարեք" դիրքով, ու վերևում գրված էր. Էդվարդ Մուր /կամ տենց մի բան. Մուրը հիշում եմ, անունը` չէ/:
Մտաբերեցի`մի ինչ-որ ընկերության ղեկավար էր, որ մահացել էր վերջերս:
Տնօրենս գնացել էր գործընկերոջ հուղարկավորությանը, և բուկլետն այդ, ինչպես ընդունված է այստեղ նման դեպքերում, տվել են այնտեղ :
Ինչքան հիշում եմ` տնօրենս ինչ-որ հատուկ մտերիմ չէր այդ մարդուն, բիզնեսով էլ, կարծեմ, առանձնապես համագործակցություն չկար, բայց դրել էր նկարը. հարգում է մարդկանց: Չէ, էականն այստեղ դա չէ, գրեցի այս ամենն ուրիշ բանի համար:
Նստած նայում էի ուղղակի, ու նկարն աչքովս ընկավ: Հիշեցի` ով էր, ու հանկարծ մի անհարմար նեղվածություն պատեց. ի'նչ` որ մարդուն հիշում են մահից հետո, որն է իմաստը, ում է պետք, ինչ որ պետք էր` պետք էր կենդանության ժամանակ, իսկ դրանից հետո, երբ մարդն այլևս անդարձ է, երբեք, էլ երբեք չի լինելու այստեղ, երբ բացակա է լինելու ընդմիշտ, երբ պարզապես էլ գո-յու-թյուն չունի, անդրադառնում են նրան:
Ծաղր է, ինչ, խղճուկ մարդկային խեղկատակություն: :(
Ինչ անելի է, հարկ է անել հիմա: Հետոն` ինքնախաբեություն է ու դատարկ հնչյուն:
observations,
Անկապ վիճակ