Ազատությունով օնլայն լսում եմ որմնադիր նախագահի ելույթը:
Մի հանճարեղ տղա տնտեսագետի հեղինակությանը հղվելով, որմնադիրը հանճարեղ միտք հանրահռչակեց (ականջդ կանչի Հասմիկ Պողոսյան)՝ ԽՍՀՄ խնայբանկի ավանդատուների խնայողությունները փոխհատուցելու մասին...
Էդ միտքը ինձ էն տեսակ ցնցեց մինչև հոգուս խորքերը, որ մտածեցի, չլինի թե չցնցված մարդ մնա, ու որոշեցի մնացածն էլ ես հանրահռչակեմ...
Ուրեմն, որմնադրի ու տղա տնտեսագետի խելքով Հայաստանի Հանրապետությունը (այսինքն՝ ես) պիտի պետական պարտատոմսեր թողարկի ու տրամադրի ՀԽՍԽ խնայբանկի ավանդատուներին (այսինքն՝ հորս), պարտատոմսատերերը պարտատոմսերը ծախեն բանկերին, բանկերն էլ պետությունից ստանան, ու էդ պարտքը...
Էս տղա տնտեսագետը նստել հաշվել է, որ Խորհրդային Հայաստանի խնայբանկերում շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար է եղել ու հիմա ինքն ու որմնադիրը գիշերը չեն քնում, որ էդ գումարը վերադարձնեն էս խեղճ ու կրակ, ափաշքարա սեփականաշնորհումից ու վայրի ազատականացումից չքավորության դուռը հասած, թալանված ժողովրդին...
Ու էս տղա տնտեսագետի ու որմնադրի ասելով, պետությունը պարտք պիտի անի դոլարով (ասենք՝ դոլար ունեցողից, ռուսաստանից, ամերիկայից, համաշխարհային բանկից, եսիմ էլ ումից)... ոչ ավել, ոչ պակաս մի միլիարդ դոլար՝ էսօրվա պետական պարտքի առնվազն 30 տոկոսն ու խրվի պարտքերի մեջ, էն էլ էս ճգնաժամի ու ռեցեսիայի նեղ ժամանակներում...
դէ՛, էդ պարտք վերցնողն էլ փաստորեն ես եմ, որովհետև պետության փողերը հիմականում ձևավորվում են իմ վճարած եկամտահարկից կամ էլ իմ գնած ապրանքներից ու ծառայություններից իմ գրպանից վճարած ուղղակի ու անուղղակի հարկերից...
ինչու տոլարո՞վ, որովհետև էս որմանդիրն ու տղա տնտեսագետը քցել-բռնել են, որ էս աշխարհում տոլարից կայուն արժեք չկա... աչքիս էս ճգնաժամ-բանից էս մարդիկ իրոք տեղյակ չեն...
մի խոսքով, էս նեղ մաջալին որմնադրի ու տղա տնտեսագետի խելքով ես պիտի մի միլիարդ պարտք վերցնեմ...
լաաաա՛վ, մի հասկանամ ինչի՞ համար եմ պարք վերցնում, էն էլ՝ տոլարով...
Ուրեմն, էս վերցրածս դոլարով քեշ փողը դարձնում եմ երկարաժամկետ պարտատոմս՝ արժեթուղթ ու բաժանում Խորհրդային Հայաստանի խնայբանկերում ավանդ ունեցողներին, ասենք թե՝ հորս ու մորս...
բաժանում եմ քաղաքացիներին ու չքաղաքացիներին, նրանց երեխեքին ու թոռներին, հարուստին ու աղքատին, մեծին ու փոքրին, հային ու ազերին (էս տղա տնտեսագետն ու որմնադիրը բալքի հաշված կլինեն, թե Խորհրդային Հայաստանի խնայբանկերում քանի ազեր որքան խնայողություն ուներ)...
դէ հիմա էս մարդիկ էլ արդարությունը է՛ս տեսակ են հասկանում...
Լաա՛վ, ասենք թե՝ բաժանեցի, բա հետո՞... հետո, տարիներ անց էս մարդկանց երեխեքն ու թոռները (ասենք թե՝ ես ու իմ երեխեքը) էդ պարտատոմսերի դիմաց էս տղա տնտեսագետի կարծիքով պիտի քեշ փող ստանան...
Ո՞նց, շատ հասարակ. եթե մարդիկ (ասենք ՝ հերս) ընթացքում ուզենան էդ պարտատոմսերը քեշ փող սարքել (դէ մարդ է՝ դեղի-մեղի փող, նոր տարի, պարտքեր, բան), ուրեմն բանկերը էս մարդկանց չեն մերժի... է՛, մերժելը՝ չեն մերժի, բայց կտա՞ն... է՛, ասենք թե՝ տան, բայց ի՞նչ ու ինչքա՞ն...
բանկերը բարեսիրական հիմնարկ չեն, դրանք փող աշխատելու համար են, որմնադիրն ու տղա տնտեսագետն էլ էս մի բանը լա՛վ գիտեն... բանկերը մարդկանց ձեռքից էդ պարտատոմսերը պիտի վերցնեն ու ավանդատերերին, ասենք՝ հորս, պիտի առաջարկեն իրենց ուզած գումարը. ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ էնքա՛ն ուզող կաաաա... մի խոսքով մի քոռ կոպեկ ոնց էլ լինի՝ կտան...
տալը՝ կտան, իսկ պետությունից, այսինքն՝ ինձանից, ուզելու են պարտատոմսի նոմինալը, հլա դեռ տոկոսն էլ հետը...
Ստացվեց, որ ինձ համոզում են, որ մի միլիարդ դոլար պարտք վերցնեմ, տեղը մի միլիարդի թուղթ տամ հորս, հորս էդ թղթի դիմաց բանկը մի միլիոն փող տա, հետո էլ էդ բանկը էդ մի միլիարդի պարտատոմսը դեմ տա ինձ, թե՝ միլիարդս տուր՝ հորդ փող եմ տվել...
Հիմա կասեք, լա՛վ, բա էս որմնադիրն ու տղա տնտեսագետը հո շաշ չե՞ն, որ էս տեսակ բան են առաջարկում... շաշ չե՛ն... մարդիկ փորձած բան են առաջարկում...
էս հեքիաթը, ախր, մի անգամ արդեն էս ժողովրդին պատմել են... էս հեքիաթը էն երգի պես մի անգամ արդեն իրականություն են դարձրել... սեփականաշնորհման տեսքով...
գործարաններն ու երկրի հարստությունը ափաշքարա սեփականաշնորհելով, մարդկանց ձեռքից գործարաններն ու գույքը խլելով ու առանց արժեթղթերի շուկայի երկրում տեղը թուղթ տալով, հետո էդ թուղթը կոպեկով, համոզելով կամ հոխորտալով մարդկանց ձեռքից հավաքելով ու գույքը իրենցով անելով, հետո էլ էդ թալանի անունը կապիտալի սկզբնական կուտակում դնելով... ու խաբելով, կտելով, լկտիաբար...
ձևը կարգին սովորել են, ու հիմա նույն հեքիաթն են պատմում... որովհետև ուրիշ հեքիաթ չգիտեն... որովհետև էս հեքիաթում երկնքից երեք խնձոր է ընկնում, երեքն էլ՝ իրենց գրպանը... որովհետև էնքան աղքատ ու միամիտ մարդ կա իմ երկրում, որ ցանկացած հեքիաթի պատրաստ է հավատալ, մենակ թե առօրյա մղձավանջից կտրվի...
որմնադիրն շաշ չի... բայց էնքան շաշ կա իմ երկրում, որ հավատում է, թե որմնադիրը մեր կյանքի մղձավանջը հեքիաթ տի դարձնիլ... էնքան շաշ կա, որ հավատում է, թե որմնադիրը լավ հեքիաթասաց է ու էդ հեքիաթի թևերին մեր կյանքը կարելի է մի փայտիկով շուռ տալ, ելնել էդ կյանքի շալակն ու քշել դեպի պայծառ ապագա... էնքան շաշ կա, որ մտածում է, թե մեր երկում էդքան շաշ չկա, որ որմնադրին հավատա...
... մեր երկրում ամենացիտվող տատը կասեր. թաղեմ էդ հեքիաթն էլ, դրա հորինողին էլ էն փոսում, որտեղ հերս թաղեց գործարանի տղա տնտեսագետի սեփականաշնորհումից իրեն բաժին մնացած թղթի կտորն ու ապահով կյանքի հույսը...