պատերազմ

Apr 30, 2022 11:49


Անիծյալ լինես դու, ում պատճառով էսօր նայելով սև ժապավեններին, ասում եմ գոնե 30 էր, ոչ թե 18...որ էսօր անհեր մնացած էրեխու աչքերից չեմ ազդվում, որովհետև արդեն ազդվել եմ անհետ կորածի մոր ու պապիի աչքերից...որ էսօր մահացածի համար մտածում եմ բախտը բերել ա, մահացել ա, գերի չի ընկել...որ էսօր 18 տարեկան զինվորը մտնում ա, ես նստածս տեղից վեր եմ կենում, ինձ մեղավոր զգում նստելուս, շնչածս օդի համար, որովհետև Ջաբրայիլում, Կուբաթլուում ա էղել, որովհետև իրա լռության մեջ աչքերը գոռում են, ճչում...անիծվես դու, նզովք քեզ վրա, որ էսօր իմ հոգեկան ու զգայական կշեռքի նժարները կռացել, ճկռել են էս անհամեմատելի ծանրագույն քարերից....

Անիծվես դու, պատերազմ ծնող ու սնող! Անիծվես դու, պատերա՛զմ !!

Պատերազմի թվացյալ դադարը արյանս մեջ ահ ու սարսափ ա ներարկել, արդեն հավերժ, արդեն ընդմիշտ!

Շուշին, Դադիվանքը, Արցախը չեմ տեսել, նույնպես և չեմ տեսել Ռոբերտին, Ալբերտին, Ալենին, Հայկին և 18 տարեկան էտ լուսավոր սերնդին.....բայց ես ցավել եմ վերջիններիս կորստի համար.... ու եթե 100 անգամ էլ հարցնեն, 100 անգամ էլ կասեմ՝ աշխարհում ու տիեզերքում ոչ մի թիզ հողի համար չէի ուզենա փոխել ուրիշի պահած էրեխու մի կաթիլ արյունը..... ինձ ազգի դավաճան կոչելուց առաջ կպատկերացնեք՝ ունեք ամբողջ մի մեծ հայրենիք ձեր սեփական երեխայի կորստի հաշվին!!

Ինձ ոչ զանգերով, ոչ հաղորդագրություններով, ոչ անձնապես մի՛ շնորհավորեք! Իհարկե, կյանքը պիտի շարունակվի, բայց....... Պատերազմ էր, էրեխեք էին կոտորվում....



Մեծագույն խնդրանք՝ ժամը 12:00-ին խնդրեք Աստծուն, տիեզերքին, Ձեզ համար ընդունելիին՝ գերիների վերադարձ, անհետ կորածների հայտնվում, պատերազմների՝ այլևս երբեք չկրկնվում....

Առողջություն, խաղաղություն բոլորիս! Իմաստություն մարդկությանը!

////////////////////////

Ես մեծ հույս ունեմ, ես դեռ անհույս լավատես եմ, որ էսօր՝ նոյեմբերի 22-ին կլռեք...... Երկրում մի ողջ սերնդի ցեղասպանության սգո օր ա....... լռեք ու գոնե լռությամբ հարգեք ուրիշի պահած, մեծացրած էրեխեքի, ուրիշի ամուսնու, ուրիշի եղբոր, ուրիշի հոր, ուրիշի ընկերոջ չապրած կյանքը, որ տվեցին մեզ....

Ես չեմ ուզել ու երբեք չեմ ուզի, որ իմ՝ գլուխս հանգիստ ու խաղաղ բարձին դնելու գինը լինի ուրիշի պահած 18 տարեկանի կյանքը!

Լույսերի մեջ մնաք, տղե՛րք! Կներե՛ք մեզ...

///////////////////////////////

Ցավոք, ոչ միայն հայրենասեր, այլ նաև ուղղակի ՄԱՐԴասեր ղեկավար չունեցանք, բոլոր 5 (մամուլից տեղեկացողն էլ)ն էլ ՄԱՐԴատյաց են...

Հետ բերեք զոհերին (30 տարուց ավել), գտեք անհետ կորածներին, հետ բերեք գերիներին, ասեք, որ էս սև լենտաները երազ են...ու նվիրեք թեկուզ բոլոր վանքերը, հանքերը...հա՛, անվանեք դավաճան... 18 տարեկանի մի կաթիլ արյունը ու էրեխեքի արցունքոտ, վախվորած աչքերը չեմ փոխի ամբողջ տիեզերքի հողերի հետ...

Ատում եմ քեզ, մարդկությո՛ւն, որ ծնեցիր պատերազմը!!!

////

Եվ դարից երկար ձգվում է սեպտեմբերի 27ը...

--------------

...ու հողը շարունակում ա ծանրանալ արյունից.... ու անեծք ու աղոթք շարունակում են մրցավազքը....

...ու ի ծնե պարտվածները շարունակում են մեղադրել բնածին հաղթողին...

Դու արդեն հաղթել ես, Հ՛ԱՅ ԶԻՆՎՈՐ, էդ մենք ենք պարտվել, որ քեզնից տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր կորցրինք....

Իսկ դու հաղթողն ես, հաղթել ես, հաղթում ես ու կհաղթես!!!!

Ու պատերազմը պարտվել ա քեզ էն ժամանակ, երբ ծնվել ա! Չթողնես մեզ մենակ, չնայած մենք հաճախ թողեցինք քեզ անտեր

--------

Եվ դարից երկար ձգվում է սեպտեմբերի 27ը...

Թող բոլոր զոհվածների հոգիներին լույս իջնի, ննջեք խաղաղությամբ, տղե՛րք...

Previous post Next post
Up