Գարշահոտ ատամները

Dec 17, 2018 23:15

Գլխուղեղի բջիջները կենտրոնացան, ձգվեցին, միացան, որ ավելի ուժգնացնեն ցավը....կիսաքնած, կիսաարբած, կիսահոգնած, կիսադեղված մտքերը կուչ եկան գուլպաների ծայրերին՝ սառեցնելով ոտնաթաթերը....Զսպված կղանքի հոտը տարածվեց ներսում, ներծծվեց մարմնի մեջ՝ցավացնելով սառած ոտնաթաթերը ու գլխուղեղի բջիջները: Փոքր էր, խեղճ, անպաշտպան...ամոթի ու անօգնականության զգացումը զուգարան գնալու ցանկության հետ ուժեղացավ, պրկեց, լարեց մկանները, բայց դուրս գնալու թույլտվություն խնդրելու համարձակությունը տեղի տվեց.....կարիքները հոգաց նստած, հենց տեղում....իր ներսում, իր վրա, իր տակ....տիեզերքում, իր քաղաքում, իր դպրոցում, իր դասարանում, իր նստարանին....Շուրջը լցվեց գարշահոտությամբ....բայց անվրդով ու վախեցած նստած էր...սպասում էր զանգի հնչելուն....հավաքեց իրեն...ամենափրկիչ զանգը զրնգաց ներսում, իր վրա, իր տակ....բոլորից աննկատ վազեց տուն...շատ արագ, այնքան արագ, որքան թույլ կտային իր 7ամյա ոտքերը...Տան դուռը փակ էր...սպասեց դրսում...արժանապատվորեն հետը պահելով կղանքը....կղանքը հետը, իր ներսում, իր վրա, իր տակ....Տատիկի գալուստը լույս թվաց՝ թունելի մյուս ծայրին...մի կերպ, տատիկից աննկատ մաքրեց իրեն, իր ներսը, իր վրա, իր տակ....
Ու փուլ եկավ աթոռին...Հաջորդ օրը նստեց այն նույն աթոռին, որը հերոսաբար դիմացել էր իր համարձակության կորստին...
Գուցե համարձակությունը կորել էր 2 ատամների հետ, որոնք առանց անզգայացման հանեց դպրոցի բժիշկը (անիծյալ լինես դու)...1ը մյուսի հետևից....անխղճաբար.....առանց մորը տեղյակ պահելու...ու անգամ տանը մնացին աննկատ ատամները....անգամ տանը ոչ մեկ չգրկեց, չշոյեց....անգամ տանը ոչ ոք չբարկացավ բժշկի վրա.....իսկ գուցե ի ծնե վախկոտությունը, ամաչկոտությունը, անօգնականության զգացումը թույլ չտվեցին, որ գոռար, փախչեր...1ը մյուսի հետևից ասես գլխուղեղից քաշեցին գուցե և մի աննշան խիզախությունը....դարձավ խեղճ, հյուծված, հալածված....
Հիմա....կանգնած տաք ցնցուղի տակ հիշում է, թե ինչպես երեկ բուժեց մի ատամ՝ առանց ցավի, չէ՞ որ հիմա անզգայացում խնդրելու համարձակություն ունի...հիմա...կանգնած տաք ցնցուղի տակ մաքրում է իրեն որերորդ տարին, որերորդ անգամ...մաքրում է իր ներսը, իր վրա, իր տակ...բայց այն, հրեշավոր գարշահոտությունը ոչ մի կերպ չի մաքրվում անցյալից, կյանքից....գարշահոտը բույն է դրել առանց անզգայացման հանված 2 ատամների հետքերը վկայող փոսերի մեջ.....16.12.2018։ 00:46
Previous post Next post
Up