Nov 12, 2018 11:22
Գծավոր կիսագուլպաները ու տարօրինակ ու չհիշվող անվամբ շամպույնը սկսեցին սահել սահադաշտի կլոր հրապարակում: Երկուսն էլ երջանիկ էին, քանի որ հիշված էին, սիրված, ուշադրության կենտրոնում: Բայց կիսագուլպաների ճակատագիրն ավելի, գուցե, ուրա՞խ էր...... նրանք մնացին որպես չկրկնվող նվեր, մնացին որպես գեղեցկագույն հիշողություն, որպես երևի թե հրաշագեղ ենթադրվող, երբևէ չայցելած ապագայի մասունք....Իսկ շամպույնը ձուլվեց ջրի մեջ, մրմռացնելով աչքերը, կորացնելով մեջքն ու գլուխը, ցավացնելով մարմինը.....
Երբեմն մահն ամենաճիշտ լուծումն է՝ տիեզերքի առաջադրած բազմաթիվ անհայտներով անհավասարումների համար.....իսկ երբեմն մենք պարզապես չենք նկատում «կյանք» կոչվածի «աքսիոմաները», որոնց առաջ անզոր են ժամանակը, տարածությունը, սերն ու հիշողությունը....
Արցունքները գլորվեցին ծեծված այտերով...ու դրանք խղճահարություն առաջացնելու նպատակով չէին հոսում բնավ, ու դրանք կարեկցանք չէին աղերսում բնավ, ու դրանք ցավի, հուսահատության արցունքներ չէին բնավ, ու ոչ էլ ափսոսանքի ու փոշմանանքի....արցունքներն այդ անհուն կարոտի լուռ առհավատչյան էին......խելագարության հասցնող, ցնորող կարոտի......