May 24, 2018 13:22
Փոշմանանք....սպառնալիք...փոշմանանքի սպառնալիք.....պարզապես փոշմանանքը սպառնալիքից շուտ եկավ...աշխարհի օրենքն է դարձել՝ ով շուտ եկավ, նա է տերը....
***
Երեկ ես գրում էի, դու՝ կարդում..գրածս էիր կարդում...այսօր քեզ թվում է՝ ինձ ես կարդում.....
***
Մենք օտարներ ենք նույն անկողնում....Այնինչ եղել ենք հարազատներ նույն քաղաքում, նույն սրճարանում, նույն տանը, ուրիշների գրկում.....
***
Ափսոսանքն է դուռս թակում...երջանկության դիմակ հագած...
Կյանքս է պատուհանից այն կողմ ժպտում....կյանքս արդեն քաոս դարձած