Jan 29, 2018 23:45
Դեմ դիմաց նստած
Հին սրճարանում
Որտեղ առաջվա պատուհանի փոխարեն
Պատերն են հանկարծ գլխիդ փլվում:
Դեմ դիմաց նստած
Հին սրճարանում
Մեկի ապագան մյուսի
Անցյալի հաշվին է կառուցվում:
Դեմ դիմաց նստած
Հին սիրեկաններ
Իսկ այժմ հեռու հեռավոր սրտեր
Իրար են նայում, ուտելիք տեսնում:
Հին սրճարանում
Չգիտես ինչպես
Օտարության ու փոշմանանքի
Միացություն է տարածվում:
Հին սրճարանում
Մերժվածի դրոշմը
Անցյալի հիշողությունների վրա
Իր սև ձեռագրով ողջ կյանք է սպանում:
Դեմ դիմաց նստած
Հին սրճարանում
Օտար մոլորակներից սերող
Տիեզերքն է հանկարծ անմեղ ծիծաղում: