Shooting Dogs

Oct 06, 2009 11:13

Հինգշաբթի օրը, ժամը 18:00 և 19:00 կկայանա «Կրակելով շներին» գեղարվեստական կինոնկարի ցուցադրություն։

ԿՐԱԿԵԼՈՎ ՇՆԵՐԻՆ

(2005 թվական, արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա)




Գեղարվեստական կինոնկար՝ գրեթե ամբողջությամբ վավերագրական հիմքով, ուր պատմվում է Ռուանդայում 1994 թ. ցեղասպանության դրվագներից մեկի մասին։

Կաթոլիկ քահանա, Բրիտանիայից ժամանած անգլերենի երիտասարդ ուսուցիչ, եվրոպացի խաղապահներ և վերջիններիս կողքին փրկություն փնտրող մի քանի հազար խաղաղ բնակիչներ՝ շրջապատված ջարդարարների ամբոխով... Երեկ՝ հարևաններ, այսօր՝ մահացու թշնամիներ։

Կինոդիտումը կբացվի մի քանի րոպե տևողությամբ ներածական տեղեկանքով (ովքեր են տուտսիները, հութուները, ինչն էր հակամարտության պատճառը), իսկ կինոդիտումից հետո տեղի կունենա քննարկում։

Ե՞ՐԲ. հինգշաբթի, հոկտեմբերի 8-ին

ՈՐՏԵ՞Ղ.

Տպագրիչներ 9, ժամը 18:00
(Հանրապետություն և Տպագրիչներ փողոցների խաչմերուկ, դեղատան հարևանությամբ, նախկին «Common Ground»)

կամ

«Նարեկացի Արվեստի Միություն», ժամը 19:00
Վարդանանց 16/1 (Վերնիսաժի հարևանությամբ)։

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը։
Previous post Next post
Up