Ահա և ավարտվեց հայագիտության խորհրդում ԿՄ ներկայացուցչի ընտրության քվեարկությունը:
ahousekeeper ,
vaykuneci ,
noni_no ,
armacad ,
gilantc օգտատերերը ինքնաբացարկ հայտնեցին և նրանց օգտին տրված ձայները չեն հաշվարկվի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քվեարկության բոլոր մասնակիցներին՝ թեկնածուներին, քվեարկողներին, քննարկողներին, ինչպես նաև հաղթողին:
Հարգելի
yuliaantonian , շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ ու մաղթում արդյունավետ աշխատանք: Մոտ օրերս Ձեզ հետ կապ կհաստատի իմ օգնականը:
Հ.Գ. Քվեարկության գաղափարը ինձ դուր եկավ: Եթե կարծում եք, որ բլոգերների ներկայությունը նմանօրինակ աշխատանքային խմբերում անհրաժեշտ է, խնդրում եմ գրառումներ թողնել մեկնաբանություններում: