Օրեր առաջ կայացած «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի խորհրդակցության ժամանակ ինձ զեկուցեցին, որ 1 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ 100 վարկ է տրամադրվել երիտասարդ ընտանիքներին` բնակարան ձեռք բերելու համար:
Հավանաբար տեղյակ եք, որ երիտասարդներին մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալու համար նախատեսել ենք 3 միլիարդ դրամ:
Համացանցի այս էջից դուք կարող եք ներբեռնել ծրագրին մասնակցելու վերաբերյալ ուղեցույցը: Իմ խնդրանքն է, որպեսզի ձեր բլոգերի միջոցով այս ուղեցույցը հասանելի դարձնեք ավելի շատ մարդկանց:
Բարեկամներ,
Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ Երևանում շահառուների թիվը մի քանի անգամ գերազանցում է մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների ցուցանիշին:
Ինձ համար կարևոր է, որ մարզերում բնակվող երիտասարդները առավել ակտիվորեն ներգրավված լինեն ծրագրում:
Ես արդեն հանձնարարել եմ ֆինանսների նախարարությանը մշակել փոփոխությունների մասին նախագիծ, որը բարենպաստ պայմաններ է առաջարկելու մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքներին: Այն կհրապարակվի պատրաստ լինելուն պես:
Հետաքրքիր կլինի լսել նաև ձեր տեսակետներն ու առաջարկությունները: