(no subject)

Apr 12, 2011 19:24

Վերջին շրջանում բավականին լայն քննարկումներ եղան իմ կիրակնօրյա Վերնիսաժ այցելելու շուրջ: Բավականին հետաքրքիր օր էր: Ես և իմ ընտանիքը ծանոթացանք ժամանակակից արվեստի գործերին, շփվեցինք նկարիչների հետ և ստացանք դրական էներգիա:

Սակայն հետաքրքրականն այն է, որ նորություն չէ, որ ամեն հանգստյան օր ես իմ ընտանիքի հետ շրջում եմ քաղաքում, լինում տարբեր վայրերում և ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև մարզերում: Չեմ կարծում, որ որևէ արտառոց դեպք է գրանցվել:

Այս անգամ ֆոտոլրագրողները այն դարձրեցին հանրային քննարկման առարկա:
Previous post Next post
Up