1. ՉՀ կուսակցության գերագույն նպատակն է Հայաստանի` որպես ազատ ու անկախ, ազգային-ժողովրդավարական պետության կայացումը հայոց պատմական տարածքների վրա և նրա զարգացման ու առաջընթացի ապահովումը:
2. Իր նպատակների իրականացման ճանապարհին ՉՀ կուսակցությունն անհրաժեշտ է համարում հետևյալ խնդիրների լուծումը`
ա) հասարակության լայն զանգվածների ակտիվ մասնակցությունը ազգային և իրավական պետության գաղափարների հաղթանակի համար մղվող պայքարին.
բ) բնակչության ազգային, քաղաքացիական և քաղաքական ինքնագիտակցության բարձրացումը.
գ) մասնակցությունը նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին.
դ) օրինական ճանապարհով իշխանության հասնելը:
3. Իր նպատակներն իրականացնելու և նշված խնդիրները լուծելու համար ՉՀ կուսակցությունը գործելակերպ է ընդունում`
ա) պայքարը հայ ժողովրդի ազգային խնդիրների լուծման համար.
բ) հայոց ցեղասպանության ճանաչման և հայ դատի պաշտպանության հարցերում միջազգային հասարակական կարծիքի ակտիվացմանը նպաստելը` իրավունքին չհակասող բոլոր միջոցներով.
գ) պայքարը մարդու իրավունքների ոտնահարումների դեմ.
դ) հանրաքվեների, երթերի, դասախոսությունների, հանդիպումների, գիտաժողովների և բանավեճերի կազմակերպումը.
ե)գրքերի, փաստաթղթերի, պարբերականների, հետազոտությունների և ուսումնասիրությունների հրատարակումը:
Կուսակցության ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ`
այստեղ: