ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Jan 18, 2012 21:58


1. ՉՀ կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրը, սույն կանոնադրությունը, մասնակցում է կուսակցության աշխատանքներին և մուծում անդամավճար:

2. ՉՀ կուսակցության անդամ չեն կարող լինել այլ կուսակցությունների անդամները, ինչպես նաև  այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են ՉՀ կուսակցության ծրագրային դրույթներին հակասող ծրագրեր ունեցող և գործունեություն ծավալող կազմակերպությունների անդամ կամ համագործակցում են դրանց հետ:

3. ՉՀ կուսակցության անդամագրումը կատարվում է քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա և մեկ տարուց ավելի ՉՀ կուսակցության անդամ հանդիսացող 2 անձանց երաշխավորագրերի առկայության դեպքում: ՉՀ կուսակցության անդամ դառնում են համայնքային կազմակերպության Խորհրդի, իսկ համայնքային կառույց չունեցող բնակավայրերում` ՉՀ կուսակցության Կենտրոնական Խորհրդի կամ մարզային բաժանմունքի Խորհրդի կողմից` ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի որոշմամբ: Համայնքային կազմակերպությունը կուսակցության անդամներին ներկայացնում է Մարզային բաժանմունք, որի Խորհուրդը հաստատում է անդամակցությունը և ներկայացնում կուսակցության Կենտրոնական Խորհրդի վավերացմանը:

4.  ՉՀ կուսակցության անդամն իրավունք ունի`

ա) ընտրել և ընտրվել կուսակցության բոլոր մարմիններում.

բ) անել առաջարկություններ և մասնակցել դրանց քննարկմանը, հայտնել իր կարծիքը և պաշտպանել այն:

5.  Կուսակցության անդամությունը դադարեցվում է`

ա) համայնքային կազմակերպության Խորհրդի որոշմամբ.

բ) անձնական դիմումի համաձայն.

գ) սույն կանոնադրության խախտման կամ կուսակցության աշխատանքներին ավելի քան 6 ամիս անհարգելի չմասնակցելու կամ այնպիսի գործունեության դեպքում, որը հակասում է կուսակցության ծրագրերին և որոշումներին: Կուսակցությանը անդամագրման կամ անդամության դադարեցման որոշումը ընդունվում է ձայների առնվազն 2/3-ի որոշմամբ: Անդամության դադարեցման որոշումները հաստատվում են ՉՀ կուսակցության ԿԽ-ի կողմից:

6. Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի,  Մարզային Խորհրդի կամ ԿԽ-ի կողմից ժամանակավորապես կարող է կասեցվել առանձին անդամների անդամությունը հանրապետությունից բացակայելիս` մինչև վերադարձը, կանոնադրության 1 կետ խախտելիս` 3 ամսով, երկու կետերի խախտման դեպքում` մինչև 6 ամիս ժամանակով: Անդամության կասեցման դադարեցումը կատարվում է ՉՀ կուսակցության Կենտրոնական Խորհրդի որոշմամբ:

7. ՉՀ կուսակցության անդամը պարտավոր է մասնակցել համայնքային կազմակերպության գործունեությանը ըստ բնակության վայրի:

ՉՀԿ, ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒԻՑ ԴՈՒՐՍ ԳԱ, «Չորրորդ Հանրապետություն» կուսակցություն, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒ

Previous post Next post
Up