Ես մի բան գիտեմ…, որ

Nov 07, 2010 13:23

Չսիրելը օպտիմալ չի։
Որովհետև դա քո պռոբլեմն ա։

_ Չե՞ս դիրում, դուրդ չի՞ գալիս, տհաճ ա, նադաել ա անում։
Սաղ քո պռոբլեմներն են։

Եթե դու չես սիրում Սևակ, դա նրան աբսոլյուտնո պոֆիգ հատկապես հիմա։ Եթե իմ հեռախոսը անջատածա, դա քո խնդիրն ա, որովհետև դեռ ոչ ոք չի զանգել ինձ միլիոն եվռո առաջարկելու միգուցե հիմա զանգե՞ն Օ_o

Չես կարող փոխել իրավիճակը, փոխիր վերաբերմունքդ դրա հանդեպ։ Այ ստեղ ա պետք տոլեռանտ լինել, քանզի տոլեռանտությունը բնավ ուրիշի համար չի։ Ես տոլեռանտ եմ, որ իմ նեռվերը երկար ապրեն։
Մի կողմ դնենք սոցիալականը։ Հոգեբանության մեջ հաճախ, հոգեբուժության մեջ տոլեռանտությունը օրգանիզմի կայունությունն ա սթրեսների, ճգնաժամերի ու ֆրուստրացիաների հանդեպ։ Դրանից բնավ սթրես-գործոնը կամ ճգնաժամը օգուտ չի քաղում՝ դիտարկենք նրանց որպես արտաքին ագենտ։ Շահում ենք մենք՝ տոլեռանտներս։ Եթե նույն հարաբերությունները տեղափոխենք սոցիալական ոլորտ իմ տոլեռանտությունից շահում եմ ես, այլ ոչ արտաքին ագենտը՝ խոսքի Դոդի Գագոն, ում հանդեպ ես կարող էի անհանդուրժող լինել բայց դրանից նրան ի՞նչ

Բայց երբեմն սիրելն էլ ա դառնում լուրջ պռոբլեմ  ։) ու ես բնավ չեմ քարոզում փախչել պռոբլեմներից, թեկուզ անհանդուրժողականությունից ծնված։

Հիշե՛ք հանդուրժողականությունը բնավ համբերատարություն չէ։ դա դրա առաջացման հնարավորության բացակայությունն է
ու զգոն եղե՛ք

псюхе, ՈւԽԴՄ, գերազանցապես օբսեսիվ մտքեր ու խոհեր, think about it !

Previous post Next post
Up