ի խորոց սրտի խոսք ընդ քեզ

Jul 22, 2011 21:08

Ժողովուրդ, արդեն մի ամիս ա չեմ հասկանում՝ Ի՞ՆՉ ԵՔ ՆԵՌՎԱՅԱՆՈՒՄ:
Հա, առաջ էլ ոչ այդքան հասկանում էի, որքան ապրումակցում սկսնակ հոգեբանները տենց դեբիլ սովորություն ունեն

չէ, ես հիմա էլ եմ ըմբռնումով մոտենում
բայց ախր մեղք եք չէ
չէ, մեղք չեք, ես էդ խոսքը չեմ սիրում

ախր կարեկցում եմ ձեզ, հա, սենց ավելի լավ ա

կյանքը լավացնելու տասնյակ հազարավոր 1000 կետ ունեցող հանձնարարականները կարդալու ու էս մի բանը մոտս հաստատ չի ստացվի մտածելու կամ անարդյունք նվնվալու փոխարեն, մի հատ զգացեք ձեզ: Զգացեք ինչ կայֆ ա, որ կաք, որ ծուռ նստած մինչև աչքերի ավազապատելը կարող եք մոնիտորին չռվել, որ բոլոր վեց զգայարանները կարող եք խոդի քցել ու զգալ ձեր մաքսիմումով:

Բա խոտն ինչ կանաչ ա :)
հա, երբ ինձ վատ ա, միշտ հիշում եմ կանաչ, կեղտոտ, լիքը բզեզներով ու թևավոր ոչ տնային մրջյուններով մեր բակի խոտը ծիրանի ծառի տակ
հիմա ինքը էլ չկա, այդ տեղում բետոն ա, բայց հիշողությունը կա, ու խոտն էլ ուրիշ տեղ կարող եմ գտնել, թեկուզ և հիշողությանս մեջ, եթե ալարում եմ տեղիցս վեր կանալ:

Բա ինչ անկրկնելի զգացողություն ա, երբ աչքերիդ ցավից սկսում ես իրանց զգալ. ամեն մի թարթելուց, որը տրվում է այնքան դժվարությամբ, որ ամեն անգամից հետո ուզում ես ժպտալ:
Ինչ լավ ա որ ապրում ես ու որ էսքանը կարող ես գիտակցել, ըմբռնել:

Ու ես չեմ կարծում, որ իմաստունները դժբախտ են ու որ իրանք դատապարտված են դժբախտ լինելու, քանի որ հասկանում են աշխարհի մութ կողմը: Դա բոլորն էլ կարող են անել: Հավատացեք՝ ԲՈԼՈՐԸ: Իմաստությունը, հոգևոր լույսը ոչ միայն կոգնիցիաների վրա է տարածվում, այն պայմանավորում է նաև հոգեվիճակը, տրամադրությունը, հույզերը, երջանկությունը...
Ըստ իս, իմաստությունը տանում է երջանկության և դա ոչ ինտելեկտն է, ոչ այքյուն դրա գործակիցը, ոչ էլ կյանքի ընթացքում հավաքած դպրոցական գիտելիքների քանակը և չի կորելացվում վերջին տարում կարդացած գրքերի քանակի հետ:

զգոն եղե՛ք
ընկերներ
քանի որ կյանքը կարճ է
որպեսզի այն դժբախտ ապրել

псюхе, ՈւԽԴՄ, ֆրենդություն–ֆրենդվշինա, наболело, think about it !, a little fly

Previous post Next post
Up