Անքուն գիշեր. ժամանակն է ճշտել առաջնայնությունները

Jul 08, 2011 03:59


Չեմ սիրում Հաուսին
Սիրում եմ Օֆիս սերիալը

Չեմ սիրում քնել
Բայց անքուն մնալ էլ չեմ սիրում

Սիրում եմ տաքը
Չեմ սիրում երբ շոգ ա

Սիրում եմ մանը գույնզգույն թիթեռներին
Չեմ սիրում գիշերային երկարակնճիթ թիթեռներին

Շատ եմ սիրում եմ Սևակ
Բայց Չարենցին ոչ այդքան

Սպինոզային Դեկարտից ավելի շատ եմ սիրում

Չեմ սիրում մեյլիս նամակները կարդալ
Սիրում եմ երկար-բարակ անհասկանալի երազներ տեսնել, առավոտյան զարթնել ու անգյալ պարկած վրհիշել, խնդալ

Սիրում եմ վիշապներին
Չեմ սիրում երբ նրանք այրում են հինգերրորդ հենարանային կետդ

Սիրում եմ ժամանակ առ ժամանակ հին ծանոթներին հանդիպել կարճ ժամանակով
Չեմ սիրում երբ նրանք հանգամանքների բերումով շատ են թթվում վրեդ

Սիրում եմ, որ այս ամենը ոչ մի նշանակություն չունի
ու որ՝ "հո՞ մենք աշխարհի չափանիշը չենք" (c.) ;)
Սիրում եմ էս քաղվածքի հեղինակին ու ցիտողներին էլ

այնպես որ
զգոն եղե՛ք
համենայն դեպս...

ցնդաբանություն, mmm ... donuts!, a little fly

Previous post Next post
Up