Ազատության պատրանք\ ֆեյսբուքյան մեկնաբանություն

Jul 07, 2011 14:09

Չկա մի բան, որը ես գնահատեմ ավելի, քան ազատությունը, բայց դա միայն միջոց է, երջանիկ ապրելու: Հա, երջանկությունն եմ ավելի գնահատում :D
Օրինակ, ես սենց եմ մտածում. սիրուց ազատ լինելը, ցանկացած սիրուց, թեկուզ թատրոնի նկատմամբ ;) էլի ազատությու է, իսկ սիրելը կապ է, անազատություն: Բայց դե ես կընտրեմ սիրելը, քանի որ դրա մեջ կա ազատություն ինչ-որ բանի համար, ստեղծելու, արարելու ազատություն:
Ի դեպ, ես անձամբ կարծում եմ, որ ազատություն օբյեկտիվորեն գոյություն չունի, ամեն ինչ դետերմինացված է, իսկ ազատությունը դա սուբյեկտիվ զգայություն է. Որոշ հարաբերությունների մեջ ես ինձ ազատ եմ զգում, բայց հո ազատ չեմ օբյեկտիվ պատճառահետևանքային կապերից. Ուղղակի իմ ցանկությունները էդ պահին համընկնում են հնարավորությունների հետ, այն բանի հետ ինչ ես անում եմ. Իմ քվանտները հայտնվում և անհետանում են իմ ցանկության համապատասխան. :)))Չնայած ասում են, որ իրանք միշտ էլ իմ ցանկությամբ են շարժվում, այսինքն ես միշտ էլ ազատ եմ, ամեն պայմաններում, բոլոր դեպքերում, ուղղակի պետք է գիտակցեմ, զգամ դա, որ ազատ լինեմ :))

Այնպես որ
զգոն եղե՛ք
ձեր քվանտերի հետ
որ շատ չթռփոշանան ;)

псюхе, ՈւԽԴՄ, свобода, think about it !, магия, a little fly

Previous post Next post
Up