Համոզելու մեթոդները տարբեր են

Jan 12, 2011 15:08

Հոգեվերլուծության մեջ (ֆրեյդյան թերապիայի) սենց մի բան կա ընդունված, որ հերիք է մարդ ճանաչի իր խնդիրները, իր подноготная-ն, նա միանգամից ոչ թե կբուժվի, այլ կսկսի հարթել պրոբլեմները։ Այստեղից էլ հոգեթերապիայի հիմնական տեխնիկաներից մեկը՝ մեկնաբանությունները։ Այսինքն դու բացատրում ես, թե սնեց-սնեց ու նենց-սենց, որ հասնի նրա գիտակցությանը։ Իսկ գիտակցությունը այնքան ուժեղ պետք է լինի, որ կարողանա մնացածը ինքը անել՝ կառավարել։

Հիմա էն շատերը, որոնք չեն ընդունում հոգեվերլուծությունը, ավելի ճիշտ չեն սիրում Ֆրեյդին, միանգամից կասեն՝ բայց դե տրու-տու-տու բնավ քֆուր նկատի չունեի
բայց դե, շատ ու շատ ոլորտներում մենք ինքներս նույն օրենքին են հետևում՝ սպասում ենք, որ ասենք ու ֆսյո, ամեն ինչ կհարթվի։
Ասենք, որ սա վատ ա ու նա կփոխվի։

Իսկ միգուցե ճիշտ էր Այզենկը, որ ստիպում էր, որ այցլեուն իր մաշկի վրա զգա բառիս բուն իմաստով արարքի ողջ, թեկուզ հնարովի, արդյունքները։

Ասել մարդկանց, որ ծխելը վնասակար է, բոլորս էլ գիտենք, որ արդյունավետ չի, այսինքն տալիս է 0,1% արդյունք։
Իսկ եթե ամեն ծխելուց նրանց ոտքի թաթերը раскаленный երկաթով վառես, ամենաանհասկացողն էլ մի երկու անգամից ծխելու փորձերը կթողնի։

Բիհեյվորիստակա՞ն ա։ Հա, համաձայն եմ։ Բայց մարդիկ էլ երբեմն շատ կռիսական են։
Հումանիստական չի՞։ Չէի ասի։ Անում են նրա իսկ ու ուրիշ մարդկանց օգտի համար։
Սահմանափակո՞ւմ եմ ազատությունը։ Նախ ապացուցեք, որ այն կա։ Հետո էլ՝ որ ծխախոտից կախվածություն ունեցողը ազատ է։

Առաջին հոգեվերլուծողները ճիշտ էին, բայց նրանք իրենցով էին չափում։ Մարդ պետք է պինդ գիտակցություն ունենա։ Ու գիտակցությունը կփրկի աշխարհը, եթե այն կայուն լինի։ Սակայն քչերին է այն տրված։

մեկ-մեկ լինում ա, որ հոգեբանները խոսում-խոսում են, մեկ էլ ասում են՝ սա հոգեբանի ասած չէր, ծիպը կաբինետից դուրս եմ սա ասում

զգոն եղե՛ք

think about it !, бессознательное

Previous post Next post
Up