Հոգեբան. Արցախի հետ կապված զիջումներից, մեր ժողովրդի մեջ եղած կայծը բռնկվելու է

May 16, 2009 10:01


Կարինե Նալչաջյանը կարծում է, որ ներքին հարաբերություններում առկա իրավիճակի նկատմամբ կա համատարած կոմֆորմիզմի զգացողություն, և հայ մարդու վրա հոգեբանորեն առավել ազդում է դրսից վտանգված լինելու զգացողությունը: Խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին:

«Չնայած ինչ-որ շտկումների մասին էր խոսք գնում, բայց հանրային զգացողությունների տեսակետից ավելի ակնառու էր, որ հանրույթն ավելի տագնապախռով դարձավ: Երբ ինչ-որ մի հեռանկար երևաց, որ մենք թուրքերի հետ ինչ-որ շփումներ ենք ունենալու, սահմանը բացելու հեռանկարն էլ ուրախություն չառաջացրեց, և սա ես համարում եմ մեր ժողովրդի առողջ ինքնապաշտպանությունը»,- ասաց նա:

Հետքի հարցին, թե արդյոք իր մատնանշած արտաքին վտանգները կարող են հասարակական ցնցումներ առաջացնել Հայաստանում, հոգեբանը պատասխանեց. «Եթե նայում ես սոցիոլոգիական հարցումներին, արցախյան հարցն առաջնային չի Հայաստանում, մինչդեռ Ադրբեջանում դա ամենաառաջնային խնդիրն է, բայց միևնույնն է դա հայրենիքի հետ կապված հարց է, և եթե դրա համար գին լինի Արցախի հետ կապված զիջումները, մեր ժողովրդի մեջ եղած կայծը բռնկվելու է, եթե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-ինչ զիջումներ լինեն, նորից կայծը բռնկվելու է»:

Հայ-ադրբեջանական հակամարտություն, Հայ-թուրքական գաղտագողի բանակցություններ, հայ-թուրքական հակամարտություն, կապիտուլիացիյա

Previous post Next post
Up