Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ ասուլիսի ժամանակ,
CNNTurk հեռուստաընկերության ուղիղ եթերում Ադրբեջանի նախագահն ասել է հետևյալը. «Ես գտնում եմ, որ հայ-թուրքկան սահմանի բացման հարցն արդեն պատմություն է, որին այլևս անդրադարձ չի լինի։ Այն կասկածներին, որ Թուրքիան կարող է անտեսել Ադրբեջանի շահերը, վարչապետ Էրդողանի հանդիպումից հետո, վերջ է դրվել»։
Ռեջեփ Թայիփ Էրդողան-հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև ամբողջովին չվերանա Լեռնային Ղարաբաղի «օկուպացումը»։ «Թուրքիան թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հարցի շահարկումը։ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները երբևէ չեն եղել քննարկման թեմա։ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է վերջինիս կողմից ԼՂ-ը «օկուպացնելու» պատճառով»:
Օբամայի կողմից Ցեղասպանության միջոցով ճնշումների վտանգ այլևս չկա: Հայլուրի տեղը լինեի, այս հայտարարությունը կներկայացնեի որպես հերթական հայկական դիվանագիտական հաղթանակ կամ դիվանագիտական գոլ: