Պատերազմի հավանականությունը մեծացե՞լ է

Jan 30, 2010 16:52


«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը նաև ավելացրել է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանը մի շարք ցնցումների ենթարկվեց, որոնք, Ա. Այվազյանի կարծիքով, Հայաստանին թուլացնելուն ուղղված ծրագրված  հարվածներ էին.

-Դա և՛ մարտի 1-ն էր, և՛ Հայաստանի ներսում սկսված կատաղի պայքարն նույն ապազգային գաղափարախոսությունը դավանող ուժերի միջև, և՛ խայտառակ կադրային քաղաքականությունը, և՛ «ֆուտբոլային» դիվանագիտությունը, որը քայքայում է հայրենասիրության տարրական հիմքերը, որովհետև տեղեկատվական պատերազմի բոլոր կանոններով ու հնարքներով փորձեցին ժողովրդի ռազմավարական հիշողությունն ու գիտակցությունը խեղել և թշնամուն՝ Թուրքիային, ներկայացնել, թե՝ ո՛չ, սա թշնամի չէ, այլ պոտենցիալ բարեկամ երկիր։ Այսպիսով, այսօր մենք ունենք մոլորված, ապակողմնորոշված, հյուծված հասարակություն։ Արդյունքն էլ այն է, որ պատերազմի հավանականությունն է մեծացել, բայց դու ունես ավելի՛ թույլ պետություն, ավելի՛ թույլ հասարակություն։ Եվ սրա համար պատասխանատու են և՛ պետության ղեկավարությունը, և՛ այն պալատական վերլուծաբանները, ովքեր այսքան ժամանակ իշխանությունների թելադրանքով ինչ երգ ասես՝ երգել են՝ սկսած ծայրահեղ հայրենասիրականից, վերջացրած ծայրահեղ դավաճանականով։

7or

Հայ-ադրբեջանական հակամարտություն, Հայ-թուրքական գաղտագողի բանակցություններ, Հայաստան

Previous post Next post
Up