«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյան-Հարց. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը վերադարձնելու այդ հսկայական պարտքերը, հաշվի առնելով, որ 2014 թվականին արտաքին պարտքի սպասարկումը հասնելու է տարեկան 400 միլիոն դոլարի, նա արձագանքեց. «Գոնե մինչ այս պահը ՀՀ իշխանությունները արտաքին պարտքի սպասարկման առումով գտնվել են բարձունքի վրա: Հիմա սպասարկումը թվում է բարձր, բայց արդյունավետ գործունեություն ծավալելու պարագայում դա մեծ թիվ չէ: Միայն „Փոթորիկ անապատում“ օպերացիայի ժամանակ ԱՄՆ-ը ծախսում էր 1 միլիարդ դոլար: Ես չեմ ուզում համեմատել, բայց մեր երկիրն էլ վատ երկիր չէ, եւ պարտքերի հարցում խնդիրներ չենք ունենա»: