«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հարցազրույցում նկատել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ժամանակ արտաքին քաղաքականության առանցք էր հռչակված ցեղասպանության միջազգային ճանաչումը: Իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը որոշակիորեն շրջադարձ է այդ քաղաքականությունից: Հարցադրմանը, թե ո՞րն է նման կտրուկ փոփոխության պատճառը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ որևէ շրջադարձ կամ փոփոխություն ինքը չի տեսնում:
Աղբյուր` Panorama.am