Չգիտեմ ինչքանով կարելի է հավատալ

Jan 15, 2010 12:24

Հայաստանի ինտերնետ օգտագործողները եվրագոտիում եւ ԱՄՆ-ում տեխնիկական սպասարկում ստացող կայքերի ինֆորմացիան ստանում են «Թուրքտելեկոմ»-ից։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտին քաջածանոթ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը չցանկացավ հրապարակել իր անունը։ Ըստ նրա՝ մինչեւ այդ ԱՄՆ-ի եւ եվրագոտում գործող կայքերի ինֆորմացիան ստացվում եւ ուղարկվում էր ամերիկյան ընկերության միջոցով, որը համագործակցում էր «ՌոսՏելեկոմ»-ի տարածաշրջանային պրովայդերի հետ։ ""ՌոսՏելեկոմը" ինչ-որ խնդիրներ է ունեցել ամերիկյան ընկերության հետ, այդ իսկ պատճառով այն այլեւս մեր տարածաշրջանում չի գործում։ Ամերիկյան ընկերության տեղը արդեն մի քանի օր է զբաղեցրել է թուրքական «Թուրքտելեկոմ» հաղորդակցական ընկերությունը",- նշեց աղբյուրը՝ ավելացնելով, որ «Ռոստելեկոմը» վստահեցնում է, թե առաջիկայում խնդիրը կլուծվի, եւ Հայաստանը եվրագոտու եւ ԱՄՆ-ի սերվերների հետ կապը այլ ընկերության միջոցով կհաստատի։

Հայաստան, Համակարգիչներ

Previous post Next post
Up