Ռուսական ռազմաբազաները հանելու համար

Dec 17, 2009 12:39

Մի քանի օր առաջ գրել էի Հայաստանից ռուսական ռազմաբազաների հանելու նամյոկների մասին: Կարծես ակտիվ քարոզչական պրոցեսը սկսվում է: իսկ թե քանի տարվա քարոզչական ծրագիր ունեն հայերի մոտ ռուսական բազաների մասին դրական կարծիքը փոխելու համար՝ հարց է...կարծում եմ 3-5 տարի պետք է, որ ՀՀ քաղաքացիները բողոքի ցույցերի դուրս գան ռուսական բազաները հանելու համար: Պրոցեսն ընթացքի մեջ է, կամ էլ այդպիսի իմիտացիա է ստեղծվում, որը նույնպես նշանակում է, որ պրոցեսն ընթացքի մեջ է.

Հակառուսական քարոզչություն պարունակող հազարավոր էլեկտրոնային նամակները եւ բջջային հաղորդագրությունները, որոնք ենթադրաբար հայկական ակտիվիստների խմբի կողմից են տարածվում, շփոթեցրել են հասարակությանը, որը ստիպված է գուշակել, թե ով է կանգնած այս ամենի հետեւում, եւ որոնք են նրանց շարժառիթները: Հակառուսական քարոզչության նախաձեռնողը «Հայաստանցի.հակաՌուսաստան» կազմակերպությունն է, որի հաղորդագրությունները հազարավոր հայեր են ստացել:

«Մի քանի օր առաջ ինչ-որ հակառուսական շարժման նյութեր էր պարունակող էլեկտրոնային նամակ ստացա` www.antirussia.org վերնագրով, որտեղ նշվում էր, որ ռուսական ռազմակայանների առկայությունը Հայաստանում զրկում է մեր երկիրն ինքնիշխանությունից եւ թույլ չի տալիս, որպեսզի մենք այլ միություններ եւ կազմակերպություններ ընդունվենք, ինչպես, օրինակ, Եվրոպական Միությունն է», - ասում է երեւանցի Վարդան Պապիկյանը:
«Ավելի ուշ բջջային հաղորդագրություն ստացա` հակառուսական կայքի հասցեն ընկերներիս ուղարկելու խնդրանքով»:

Շարունակությունը noravank.am

Թուրքիա, Հայ-թուրքական գաղտագողի բանակցություններ, Հայաստան

Previous post Next post
Up