(no subject)

Nov 19, 2009 17:02

Զանգել էի ՀՀ-ում ԼՂՀ ներկայացչություն, թե Ադրբեջանի արտգործնախարարության տարածել է հայտարարություն, որտեղ մեղադրում է Արցախին ադրբեջանական գերեզմաններ քանդելու համար և իրենց կողմից մի ներկայացուցչի հրավիրեցի գալ ասուլիսի ու հերքել այդ ամենը: Սրանք էլ պատասխանեցին, թե գոնե մեկ շաբաթ առաջ պետք է տեղյակ պահած լինեիք, որ կարգացուցակի հետ հարմարացնենք:

Ադրբեջանին անհրաժեշտ է տեղեկացնել, որ նման հայտարարություններ անելուց մեկ շաբաթ առաջ զգուշացնեն մեզ, որ մերոնք կարողանան պատասխանի համար ժամանակ գտնել օրվա կարգացուցակում: Շատ պրոֆեսիոնալ ենք աշխատում:

PS.
Ասացին, որ ԼՂՀ արտգործնախարարությունը այդ կապակցությամբ հայտարարություն տարածել էր, բայց կարծում եմ ևս մի ամբիոնը չէր խանգարի:

Քարոզչություն, Արցախ, Արմատ, Ադրբեջան

Previous post Next post
Up