Արհեստական պատմության ձևավորումը ՀՀ ներկա արտաքին քաղաքականության համատեքստում

Oct 22, 2009 14:38

Թուրքիայի և թուրքի կերպարը Հայ ազգի համար ունի այլ նշանակություն, քան, ասենք, արաբի կամ բյուզանդացու կերպարը, և թուրքի կերպարի փոփոխությունը կարող է շատ ավելի խորքային հետևանքներ ունենալ: Թուրքիայի կերպարի փոփոխման տեղեկատվական քաղաքականությունը կարող է մեր ինքնության համար կործանիչ հետևանքներ ունենալ: Եթե ՀՀ արտաքին քաղաքականությունը նույն ուղով շարունակվի, աստիճանաբար մոռացության կմատնվեն ազգային պատմության խորհրդանիշերը և հերոսները, որովհետև հպարտություն առաջացնող Նժդեհի և Անդրանիկի կերպարներն արդեն պետք չեն լինի, մինչդեռ միայն նրանց գոյությունը հանրային հիշողությունում ապահովում է հակաթուրքական տրամադրվածություն: Արդեն իսկ հանրությունը և անհատները մեծամասամբ կորցրել են անցյալը վերլուծելու և դրա հիման վրա ներկա դիրքորոշում ընդունելու կարողությունը և հիմնվում են միայն ԶԼՄ-ների տված օրվա տեղեկատվության վրա: Իսկ ԶԼՄ-ները մեծ մասամբ ծառայում են կամ իշխանական, կամ ինչ-որ քաղաքական ուժերի:

Շարունակությունը

Հայ-ադրբեջանական հակամարտություն, Քարոզչություն, Տեղեկատվա-հոգեբանական ազդեցություն, Հայ-թուրքական գաղտագողի բանակցություններ

Previous post Next post
Up