Նորից մաքսատան մասին

Aug 07, 2012 13:11

Այս օրերին ընկերնրեն արդեն քանի անգամ արձագանքեցին, որ հայ-վրացական Բավրայի մաքսատանը նորից շարունակվում են հսկայական հերթերը:

Գումարած մաքսատան աշխատողների բռի ու անտակտ վերաբերմունքը մարդկանց:

Հայաստան հանգստանալու եկող արտասահմանցիներին ու մեր հայրենակիցներին արևի տակ այնքան են պահում, որ իրենց հետագա ողջ կյանքում այդ մարդիկ զբաղվում են Հայաստան չգալու քարոզով:

Վարչապետը տուրիզմ է զարգացնում:

Բա կառավարության ընդունած էն ախմախ օրենքը, որ մեքենայով 15 օրից ավել ՀՀ մնալ չի կարելի: Պատկերացնում եք, մարդը եկել է հանգստանալու, ՀՀ-ում փող ծախսելու, բայց ասում են 15 օրից ռադ եղի մեր երկրից կամ էլ գնա հասի մաքսակետ ու ժամերով սպասի, որ նորից գրանցվես:

Անտրամաբանական պետություն:
 

Գժանոց, Կառավարություն, Հայաստան

Previous post Next post
Up