Դեմ լինելով Արցախի անկախության գաղափարին ընդհանրապես, հեղինակի հետ լիովին համաձայն եմ:
Արցախում հուլիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների նախաշեմին Եվրամիության և Հյուսիս-ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն ճանաչում այդ ընտրությունները, քանի որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրության սահմանադրական և օրինական շրջանակները և որ այդ ընտրությունները ապակառուցողական են հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Նախ, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պետք է առնվազն առերես քաղաքական չեզոքություն պահեին և զերծ մնային գնահատականներ տալուց, քանի որ այդ և նման հայտարարությունները բացահայտում են այդ կառույցների ոչ հավասարակշռված և խիստ կողմնակալ դիրքորոշումն Արցախյան խնդրում: Փաստորեն, Թուրքիայից և Ադրբեջանից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն են, որ անթաքույց դեմ են արտահայտվել և հայտարարել ընտրություններն Արցախում որպես “ոչ լեգիտիմ, անօրինական”: Ինչու՞ Արցախըդարձյալ պատերազմի միջոցով անօրինաբար իրեն բռնակցել ու պաշտոնական Բաքվի ամենօրյա սպառնալիքները անտարբերության են մատնվում և չեն դատապարտվում այս միջազգային կառույցների կողմից, սակայն Արցախում ժողովրդավարության կայացումը փաստորեն քննադատվում է:
Երկրորդ, եթե չեն ճանաչվում այն սահմանադրական և օրինական շրջանակները, որում անցկացվել են ընտրությունները, որո՞նք են իրենց համար ընդունելի, նախընտրելի շրջանակները: Այդ հայտարարություններից թերևս հետևյալ հետևությունները կարելի է անել. այն, որ արցախահայությունն ընդհանրապես իրավունք չունի օգտվելու որևէ հասարակության համար անօտարելի' իր կյանքը կազմակերպելու և կառավարելու բնական իրավունքից (հատկապես քանի դեռ Արցախը չունի միջազգայնորեն ամրագրված քաղաքական կարգավիճակ), իսկ այդպիսի դիրքորոշումը մարդու իրավունքների նկատմամբ կոպտագույն խախտում ու խտրականություն է, կամ էլ այն, որ, ըստ իրենց' Ադրբեջանը ևս պետք է մասնակցի Արցախի ընտրություններին, որն էլ քաղաքական աբսուրդ է' հաշվի առնելով, որ հիմնախնդրի բուն էությունը հենց Ադրբեջանի' Արցախի նկատմամբ խորհրդային տարիների անօրեն օկուպացիան դադարեցնելը և Ադրբեջանից անջատվելն էր (ինչն Արցախն անթերի իրականացրել է թե ԽՍՀՄ, թե միջազգային օրենքի շրջանակներում):
Շարունակությունը