TV МЕХАНИЗМ, СМЕТАЮЩИЙ И КАЛЕЧАЩИЙ ВСЕ НА СВОЕМ ПУТИ

Jul 05, 2012 22:15

- Ваграм, какие телепроявления, на ваш взгляд, носят особо угрожающий характер?
- Первое - пропаганда агрессии, которая на ТВ повсеместно. Причем агрессия, предстающая в статусе социальной культуры, культуры общения. И молодое поколение, воспитывающееся на этом самом телевидении, начинает воспринимать ее как нечто абсолютно естественное. Причем речь ( Read more... )

Пропаганда, Армения, Технологии

Leave a comment

nata_lya_major July 5 2012, 17:52:46 UTC
Միգուցե ես սխալվում եմ , բայց ինձ թվում ա քանի դեռ ձեր պայքարում դուք շեշտադրում եք ազգայնականը, հաջողությամբ չի պսակվի գործը: այ եթե հարցը դրվեր այնպես , որ այն ամենը ինչ հեռարձակում է հեռուստատեսությունը ետք է լինի պրոֆեսիոնալների գործ, որակյալ արտադրանք, կլինի սերիալ թե մշակութային հաղորդում , թե երգ ու երաժշտությւն , երբ պահանջվի որակի բարձրացում, խիստ պրոֆեսիոնալիզմ, դրա հետ բոլորը համաձայն կլինեն , բայց էս ձևով շարադրված խնդիրը միշտ բերում ա -ազգայնական-լիբերալ պայքարի , որը կյանքը ցույց ա տվել որ անլուծելի ա

Reply

arman666 July 6 2012, 12:15:29 UTC
«Շանթ»-ը լավ էլ պրոֆեսսիոնալ է աշխատում: Պրոֆեսսիոնալ բարձր մակարդակով տականքություն են անում, պրոֆեսսիոնալ ձևով պղծում են ազգայինն ու ավանդականը:

Reply

nata_lya_major July 6 2012, 13:01:42 UTC
1.խնդրում եմ նշեք , թե Շանթում հատկապես ինչն է պրոֆեսիոնալ , էն էլ պրոֆեսիոնալ մակարդակի տականքություն /սովորական ցածրակարգ ա /, որքան հիշում եմ անորակ սերիալներն էլ առաջինը շանթից ծնվեցին...Շա~տ "պրոֆեսիոնալ" էին խոսք չկա
2. Գիտեք ազգայինին ամենաշատը վնասողներն ովքեր են ?, ովքեր կնունքի ծնունդի թաղման , հարսանիքի տեղի անտեղի անընդհատ ու անընդմեջ խոսում են ազգայինից: Մի բանի մասին երբ էդքան շատ ու չափից դուրս ծայրահեղական ինտոնացիայով խոսելը մարդկանց մոտ բերում է տվյալ թեմայի նկատմամբ հակառեակցիաների: Ստուգված բան ա : Իսկական ազգայինով տարվածները երբեք էդքան չեն կրկնում միևնույնը , քանի որ թեմաներ կան , որ էնքան բարձր են , որ երբ տեղի անտեի բեղերն ոլորելով բարձրագոչ կենացներ ենք խմում ` մի քիչ թեթևացնում ենք իմաստը:
3.http://www.youtube.com/watch?v=kcF0doK0KlY այ այս իմաստուն մարդուն մեկ մեկ արժի լսել
4.Վահրամ 2-րդ կետը Ձեր նախաձեռնությանը չէր ուղղված

Reply

arman666 July 6 2012, 13:53:10 UTC
1. «Շանթ»-ի տականքային հումորները շատ պրոֆեսսիոնալ են սարքած, ու հենց դրանով են վտանգավոր:
2. Կենացներ չարաշահելու սովորություն չունեմ, չնայած բեղերս բավականին թավ են և ուզած-չուզած օրվա մեջ քանիցս ոլորում եմ:))
3. Այս իմաստում մարդու երգերը շատ հաճախ եմ լսում, հատկապես այն պահերին, երբ որևէ բարդ հարցի պատասխաններ եմ փնտրում:
4. Այդ նախաձեռնության տակ նաև իմ ստորագրությունը կա:

Reply

nata_lya_major July 6 2012, 14:48:11 UTC
էս 4-րդ կետը պետք է ապտակի նման շրխկար այտիս չէ ? :D իրականում ես ձեր դեմ ոչինչ չունեմ ուղղակի բանավիճում ենք էլի: Անկեղծ ասած ոչ վաղ անցյալում ես ինքս էլ շատ անգամներ այս կամ այն երթին կամ ցույցին կամ արշավ գհնալիս ձայնս բարձրացրած հայրենասիրական երգեր եմ երգել , ու տոգորված եմ եղել էն ամենով , ինչ հիմա ասում եք ու դուք, ուղղակի հավատացնում եմ Ձեզ որ հիմա հասկանում եմ , որ իսկական հայրենասիրությունը դա չի : իսկ ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը , այն հոյակապ բան է , ուղղակի քանի որ եթերը ոչ միայն հայրենասերներինն է , այլ տվյալ երկրում բնակվող բոլոր մարդկանցն է , դրա համար ուղղակի պետք է ապահովել բազմազանություն , բայց որակյալ և ամեն ինչ ճիշտ ժամին: Օրինակ լեզվի աղտոտումը եթերով վնաս է բոլորին , նույնիսկ ամենածայրահեղական լիբերալիստին: Եվ այս կետի դեմ ոչ ոք վիճել չի կարող մ կամ զզվելի անորակ երգերը , որ բացարձակ ընտրություն չեն ապահովում հեռուստադիտողին:

Reply

arman666 July 6 2012, 15:19:11 UTC
Լեզուն աղտոտվում է միանգամայն ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ, հետևողականորեն վարվում է լեզուն փչացնելու քաղաքականություն: Այդ ինչպե՞ս եղավ, որ բացարձակապես չկարգավորվող ու զուտ պահանջարկով առաջնորդվող համացանցում լեզուն գնալով մաքրվում է, իսկ հեռուտաեթերում «պահանջարկի» անվան տակ գնալով մխտռվում, օգտագործվում է այնպիսի տականքային ժարգոն, որը նույնիսկ քուչում կամ քրեականացված միջավայրում չի օգտագործվում ( ... )

Reply

nata_lya_major July 6 2012, 15:46:14 UTC
Նախ դուք չարաչար սխալվում եք , եթե կարծում եք , թե հիմա զրուցում եք լիբերալիների պաշտպանի հետ, երկրորը կան բազմաթիվ ծախված կեղծ լիբերալներ և ծախված կեղծ հայրենասերներ, խոսքը գնում է իսկականների մասին , ու ի դեպ ոչ միայն "բազմազանություն" այլև "ազգային" բառը շատերն իրենց ծախու գործունեությամբ շուտավնից վարկաբեկել են : Ձեր գրածների հետ լրիվ համաձայն եմ հատկապես վերջին նախադասության : Այո պիտի լինի բազմազան , որակյալ , : Լեզուն պիտի մատուցվի ճիշտ և գեղեցիկ /առաջվա լատինաամերիկյան սերիալները գոնե գրագետ թարգմանվում էին , իսկ սրանք ուղղակի սրբապղծություն են անում:/ Իսկ ինչ վերաբերում է պահանջարկին` մի քիչ քիչ զարգացած մարդկանց մի քանի անգամ ցուցադրելով անորակը ` հեռուստատեսությունը նրանց բանականությանը թելադրում է այդ ամենը , որի արդյունքում էլ ձևավորվում է "պահանջարկը' : Այսինքն դա ի սկզբանե առաջարկ է եղել միակ առաջարկը , որը անուղեղների համար հետագայում ստիպված դաձել է պահանջարկ" Այլ կերպ ասած ` "պարտադրված պահանջարկ": մինչև հայկական սերիալների ցուցադրելն այստեղ դրանց պահանջարկը չկար , այսինքն մեղավորը միևնույն է հեռուստատեսությունն է ( ... )

Reply

arman666 July 6 2012, 16:27:26 UTC
Իմ մտքով էդպիսի բան չի անցել, որ զրուցում եմ լիբեռաստների պաշտպանի հետ: Ինչ-ինչ, բայց երիտասարդ գեղեցիկ աղջիկների էությունից իմ կյանքի փորձի բերումով գլուխ հանում եմ, ու միանգամից տարբերում եմ կարգին հայ աղջիկներին ինչպես դատարկ տիկնիկներից, այնպես էլ փչանալ շտապող կոմպլեքսավորվածներից. ծեր զինվորը իր ծերության պատճառով դա դեռ չի կորցրել: Ես էլ պատրոնտաշով բոբո ձյաձյա չեմ)))))))) Չնայած երբեմն կարիք լինում ա մտնել բոբո ձյաձյաի կերպարի մեջ:

Reply

nata_lya_major July 6 2012, 16:40:54 UTC
դե որ էդքան անկեղծացանք , ես էլ ասեմ , որ իրականում էն ամենը ինչ ձեզ եմ համոզում , ձեռքի հետ ինքս ինձ էլ եմ համոզում, որովհետև մի քիչ "Ասլալա"յություն ես էլ ունեմ մեջս...բայց դե առողջ բանականությունը միշտ առողջ լինելու համար պիտի շա~տ չծայրահեղանա

Reply

arman666 July 6 2012, 18:27:55 UTC
Իմ կյանքի փորձը նաև ցույց ա տվել, որ երբեմն բնազդային իռացիոնալ մղումները ավելի բանական են լինեմ, քան սառը դատողությունը: Սասունցի ընկերներս էդպիսի դեպքերում ասում են. «գլխիս ճիճուները իրար եկան»: Բնազդային մղումներիցդ մի վախեցիր: Ի՞նչ էր ասում ասում Շեքսպիրը. «Եվ լոկ այնժամ է սխրանքը լինում, երբ վերջանում է ամեն մի հնար»: Երբեք չես կարող հաստատ ասես` սա ծայրահեղությո՞ւն է, թե՞ ոչ:

Reply

nata_lya_major July 6 2012, 19:33:13 UTC
Որոշ դեպքերում ճիշտ է , բնազդային մղումները հերոսություն էլ են ծնում , բայց դե առօրյայում հո դրանով չես առաջնորդվի ?? չնայած եթե հարաբերականության սկզբունքին հետևևենք , երևի թե տվյալ բանին անվանում տալու մեջ երբեք էլ չենք կարող մինչև վերջ համոզված լինել /ինչպես օրինակ սա ծայրահեղություն է թե ոչ ?/

Reply

talinci July 9 2012, 08:03:21 UTC
Նատալի ջան կոնկրետ ես մենակ գիտականի վրա եմ հիմնվում:

Reply

nata_lya_major July 9 2012, 09:24:48 UTC
հա գիտեմ, էն հաղորդման ժամանակ հենց դա էլ քո խոսքի արժեքը ավելի էր մեծացնում: ՈՒղղակի եթե ընդհանուր /բոլորին/ վերլուծում ես , հնարավոր չի չնկատել, որ վեճերի վերջաբանը միշտ հանգում ա լիբերալ-ազգային կռվի:

Reply


Leave a comment

Up