Սահմանային

Jun 07, 2012 18:52

Մի քանի օր առաջ գրեցի, թե ինչպես դժվար, արտակարգ դժվար պայմաններում մեր տղաները  աշտպանում են սահմանը:

Հիմա մի քանի բան նշոմ նույն թեմայով, բայց ոչ այդքան հերոսական ու դրական.

1. Բարձր լեռնային գոտում, նշածս դժվար պայմաններում սահմանը պահող զինվորները ստանում են ամսական 120 000 դրամ, իսկ դիրքերից իջած ժամանակ՝ ավելի քիչ: Համեմատության համար ասեմ, որ նույն գնդի զուգարան մաքրողը օրը երկու ժամ աշխատելով ստանում է 132 000 դրամ: Եթե նույնիսկ բոլոր պայմանագրայինների աշխատավարձերը չեն կարողանում բարձրացնել, ապա նման տեղեր ծառայողների համար բացառություն է պետք անել:

2. Նման իրավիճակում ծառայողները չունեին ոչ մի առանձնահատուկ հանդերձանք, որը կօգներ դիմակայել ցրտին:

3. Բարձրաստիճան սպաները պատմում էին, որ մի քանի անգամ դիմել են ՊՆ-ին, որ գոնե հատուկ ակնոցներ բաժանեն, որպեսզի արևից ու ձյունից աչքերը չվատանան, բայց մեկա ՊՆ-ից բանի տեղ դնող չկա:

4. Չկա ոչ մի հատուկ տեխնիկա, ասենք ձնային ամենագնաց սահնակներ կամ դրա նման մի բան, որոնցով հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում շտապ հասնել դիրքեր կամ բեռներ բարձրացնել (ըստ որոշ զինվորների ու սպաների ադրբեջանական կողմում ունեն նման տեխնիկա):

Ստորև տեղադրում եմ տեսանյութ իմ նշած զորամասի մասին: Սկսած 8:10 րոպեից նայելով կտեսնեք, թե ինչ իրավիճակում են զինվորները բարձրանում դիրքեր: Տեսանյութը նկարված է այս ապրիլին, դիտելով սա ձմեռային ծառայությունից արդեն կարելի է պատկերացում կազմել:
Տեսանյութի հեղինակը նույն գնդի զինվորներից է:

image Click to view


Արցախ, Դիրքեր, Բանակ, Բացասական, Հայաստան, Զինվոր

Previous post Next post
Up