Հեղափոխական

May 30, 2012 18:57

image Click to view



Զարմանում եմ, 17 թվականին ու 91-ին Ռուսաստանին գաղափարապես ջարդեցին, այդքանից հետո նույն սցենարով են աշխատում ու ռուսները հակաքայլեր չեն կարողանում անել:

Նորից "դիսիդենտներ", աստղեր են աճեցնում հենց ռուսաստանում, հետո սկսում են դրանց օգտագործել իրենց համար ոչ դուրեկան ռեժիմների փոփոխման համար:

Մենակ այն հանգամանքը, որ ողջ արևմտյան համակարգն աշխատում ( Read more... )

Հեղափոխություն, Քարոզչություն, Ռուսաստան

Leave a comment

artakevn May 30 2012, 16:18:40 UTC
Մենակ այն հանգամանքը, որ ողջ արևմտյան համակարգն աշխատում է Պուտինի դեմ, ինձ բավարար է, որ վստահ լինեմ, որ այդ մարդու փոփոխությունը Ռուսաստանի օգտին չէ:
---------------

Համաձայն չեմ: Արեւմտյան հմակարգը միշտ էլ աշխատելու է Ռուսաստանի դեմ: Անկախ նրանից, թե ով է Ռուսաստանի նախագահը: Վաղը Նավալնին լինի՝ նրա դեմ են աշխատելու:

Կա թյուր կարծիք, թե Ռուսաստանի այժմյան իշխանությունները ռուսամետ են եւ ոչ աչեւմտամետ: Դա ընդամենը թյուր կարծիք է: Ռուսաստանի ներկա իշխանությունները կախված են արեւմուտքից: Արեւմուտքի բանկերում են նրանց գողացած միլիարդները: Արեւմուտքի համալսարաններում են սովորում նրանց երեխաները: Արեւմուտքում է նրանց անշարժ գույքը: Եւ, ինչպես ցույց է տալիս փորձը, ցանկացած չինովնիկ, նույնիսկ Լwւժկովի մակարդակի, քամելով ամեն ինչ վերջում փախնում է հենց արեւմուտք: Չինաստան չեն գնում, Իրան չեն գնում, Ռուսաստանի հեռավոր շրջաններ չեն գնում: Գնում են իրենց այդքան չսիրած արեւմուտքը:

Հաշվի առնելով որ արեւմուտքում սիրում են սանկցիաներ կիրառել իրենց դուր չեկող ռեժիմների ղեկավարների նույնիկս ընտանիքի անդամների վրա, դժվար չէ հասկանալ, որ ամենաարեւմտամետը հենց Պուտինն ու նրա թիմն են: Էլ չասեմ, որ ըստ Վիքիլիկսի նույնիկս գլխ. Դատախազ Չայկան է արեւմուքին տեղեկություններ տրամադրել ժամանակին:

Էնպես որ Արեւմուտքը կարիք չունի Նավալնիի, Պարֆյոնովի եւ մնացածի: Նրանք ունեն Պուտինին: ՉԵմ բացառում, որ ինչ-որ ուժեր իրենց խաղերն են խաղում: Բայց ընդհանուր առմամբ արեւմուտքին ամենաձեռտվող ռեժիմը՝ պուտինի ռեժիմն է: Մարդ, ում ապագան ամենաշատն է կախված է արեւմուտքից:

Reply

talinci May 31 2012, 14:27:03 UTC
»Արեւմտյան հմակարգը միշտ էլ աշխատելու է Ռուսաստանի դեմ
Համաձայն եմ:
»Անկախ նրանից, թե ով է Ռուսաստանի նախագահը:
Համաձայն չեմ, որովհետև հստակ տարբերությունը զգացվում է Գորբաչովի, Ելցինի և Պուտինի դեպքում:

Մնացած մասով, կապված Պուտինի Արևմուտքի գրպանում լինելու հետ և այլն և այլն, հակափաստարկներ չեմ բերի, որտև ոչ դու կարող ես քո նշածն ապացուցես, ոչ էլ ես՝ իմը: Ինչ վերաբերում է Լուժկովին և ...՝ կոռումպացված, թալանչի չինովներկներ իհարկե կան

Reply


Leave a comment

Up