(no subject)

Feb 17, 2012 13:22

Անընդհատ լսում ենք Իրանի վրա հարձակվելու մասին, սակայն թե կոնկրետ ինչ հետևանքներ կլինեն՝ նորմալ մեկնաբանություններ քիչ կան: Ստորև ներկայացնում եմ դրանցից մեկը:
Հետաքրքիր կլիներ լսել նաև մեր համապատասխան մարմինների գործողությունների ծրագրի մասին: Ասենք ի՞նչ պետք է արվի Իրանից եկած հայերի ու իրանցիների հետ, ի՞նչ պետք է արվի տեղացի հայերի հետ Սիրիայում Ասադի տապալումից հետո (վաղ թե ուշ դա լինելու է, ես վստահ եմ), Իրաքի նման գալու են Հայաստան ու այստեղից գնա՞ն, ի՞նչ պետք է արվի Իրանի հետ տնտեսական կապի խզումից հետո (գազամատակարարման դադարեցում: 
Չնայած մոռացել էի, որ մեր մոտ հիմա բոլորը զբաղված են շատ ավելի կարևոր գործով, քան տարածաշրջանային ճգնաժամն է՝ աթոռակռվով:

Պատասխան գործողությունները կարող են լինել շատ ցավոտ տարածաշրջանի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար: Եթե Իսրայելին մասսայական հրթիռային հարված հասցնելը դժվար խնդիր է, ապա անմիջական հարևան երկրներին նման հարված հասցնելը մեծ բարդություն չէ, քանի որ Իրանը ունի մինչև 500 կմ հեռահարության Շահաբ-2 և այլ հրթիռների մեծ քանակ: Մենք արդեն նշել ենք, որ Իրանը ի վիճակի է լրջորեն նպաստել սառեցված կամ նոր տեղային խնդիրների վերսկմանը: Քրդական խնդիր, Արցախյան հիմնախնդիր և այլն: Սակայն ամեն ինչ կարող է լինել շատ ավելի ծանր: Մասնավորապես պետք է հաշվի առնենք, որ Իրաքը, Պակիստանը և Աֆղանստանը մեծ սահմաններ ունեն Իրանի հետ: Չի բացառվում որ այդ երկրներում Իրանի անմիջական ներգրավվածությամբ սկսվեն մեծածավալ մարտական գործողություններ, անգամ կարող է լինել իրանական բանակի ներխուժում: Չմոռանանք որ բանակը առաջնային ռեզերվի հետ միասին կազմում է մոտ 1 մլն զորք, իսկ Բասիջ և այլ ստորաբաժանումներում կան տասնյակ հազարավոր նվիրյալ մահապարտներ: Նաև մահապարտները կարող են պայթյուններով դեստաբիլիզացնել աշխարհի նավթագազային պաշարների զգալի մասը կրող ողջ տարածաշրջանը: Նավթահանման աշտարակներ, տերմինալներ, նավակայաններ և այլն: Հորմուզի նեղուցում Իրանի համար ռազմական տեսանկյունից ամենաանպաստ գործողություններն անգամ դադարեցնելու են նավթահանումը այդ տարածքով: Պատերազմը նաև կարող է վերածվել մեծագույն էկոլոգիական աղետի, նման պրակտիկա արդեն կա:

Շարունակությունը:

Իրան, Տարածաշրջան, Իսրայել, Հայաստան, Պատերազմ

Previous post Next post
Up