Հայ դավաճանները

Nov 01, 2011 19:53

Կարդում եմ ու մտածում, թե տեսնես հայ դավաճաններն ու հակազգային գործիչների քանակը եթե համեմատենք այլ ազգերի դավաճան ներկայացուցիչների հետ, ո՞ր տեղում կլինենք: Էթնոհոգեբանական ուսումնասիրման համար շատ լավ թեմա է: Լավ կլիներ մեր ակտիվ սոցիոլոգները բացի քաղաքական պատվերներից, ազգային ու պետական նշանակության ուսումնասիրություններ էլ անեն: Չնայած ոնց անեն, եթե պատվեր չկա:

1935թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թուրքական իշխանությունների
կամքով և թույլտվությամբ Աֆիոնից պատգամավոր է ընտրվում Պերճ
Քերեսթեջյանը: Նրա կենսագրության և պատգամավորական մանդատ ստանալու հարցում
հատկապես առանձնանում են հետևյալ դրվագները: Այսպես, 1919թ. Քերեսթեջյանը,
տեղեկություն ստանալով, որ Մուսթաֆա Քեմալի (հետագայում` Աթաթուրք) դեմ
հարձակում է պատրաստվում, տեղյակ է պահել վերջինիս և այդպիսով փրկել նրա
կյանքը [2]: Բացի այդ, թուրք-հունական պատերազմի ժամանակ իր անձնական
միջոցներից բավական մեծ գումար է հատկացրել քեմալական զորքին` ռազմամթերք
գնելու համար: Եվ վերջապես, 1923թ. Լոզանում բանակցությունների ժամանակ
Քերեսթեջյանը սատարել է թուրքական պատվիրակությանը և անգլիական «Morning Post»
թերթում բաց նամակ է հղել Անգլիայի արտաքին գործերի նախարար Լորդ
Քուրզոնին` պահանջելով, որպեսզի անգլիացիները հրաժարվեն Թուրքիայում
բնակվող հայերի հովանավորությունից [2]: Թուրքիային և նրա
իշխանություններին Քերեսթեջյանի մատուցած այս ծառայությունները 1935թ.
վարձատրվեցին պատգամավորական մանդատով, իսկ ավելի վաղ` 1934թ., Թուրքիայում
ազգանվան մասին օրենքի հռչակումից հետո անձամբ Աթաթուրքը նրան «շնորհել» է
Թուրքեր (թարգմանաբար` թուրք զինվոր) ազգանունը, որը նա գոհունակությամբ
ընդունել և կիրառել է իր հայկական ազգանվան փոխարեն:


Դավաճանություն, Թուրքիա, Տականքներ, Ցեղասպանություն, Պատմություն, Հայաստան

Previous post Next post
Up