Արժեզրկում

Sep 19, 2011 14:42

Կամ մեր նախագահն աշխարհից կտրված է ու չի պատկերացնում, թե ով ինչով է զբաղված կամ էլ նրա խորհրդականները մարմնի ճիշտ մասով չեն մտածում: Այն խորհրդականները, որոնք խորհուրդ են տվել հայ ազգի դավաճան, Վրաստանում հակահայկական գործունեություն ծավալող գլխավոր գործիչներից մեկին, Վան Բայբուրդին «Մովսես Խորենացի» հուշամեդալ տալ:

Ամենախնդալուն էն է, որ Վան Բայբուրդը «Մովսես Խորենցի» մեդալով պարգևատրվել է «ազգային ինքնության պահպանմանը» աջակցելու համար:

Արժեզրկում են ամեն ինչ: «Մովսես Խորենացի» մեդալի այլ ստացողները ճիշտ կանեն հետ տան իրենց պարգևները, որովհետև այլևս «Մովսես Խորենացիով» պարգևատրվելն ամոթ է:

Այդ նուն Բայբուդը ամեն կերպ արգելակում է Ջավախքում թեմի բացմանը, բոլորին համոզում է, որ հայերը Վրաստանում խնդիր չունեն և այլն և այլն:

Գոնե պարգև տալուց առաջ մի հատ նրա անունը գուգլ անեին:

PS

Չեմ ուզում հավատալ, որ նրան ճանաչելով ու հասկանալով են պարգևատրել...

Գժանոց, Հայաստան, Ջավախք

Previous post Next post
Up