Նորից աղանդավորները

Sep 07, 2011 17:01

Ոստիկանության Արարատի բաժին 34-ամյա Ռոզա Ալոյանն անձամբ է ներկայացել, ու ասել, որ բնակվում է Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 69 շենքում: Նա ոստիկաններին հայտնում է, որ սավանի միջոցով խեղդամահ է արել իր երկու տղա երեխաներին` 6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին:

Հարևանները պատմել են, որ երբ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը ժամանել է հանցագործության վայր և ներս է մտել տուն, ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով իրավապահները, տեսնելով կատարվածը, բարձր ձայնով լաց են եղել:

Իրավապահները մարդասպան մոր տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ հոգևորական գրականություն` տարբեր աղանդների պատկանող:

Մարդասպան մայրը մեծացել է որբանոցում, իսկ մարդասպանության վայր դարձած բնակարանը պետական ծրագրով ստացել է պետությունից:
Չնայած աղանդավորական լինելը նյութից հստակ չի երևում, բայց կարծում եմ մեծ քանակությամբ աղանդավորական գրականությունը պատահական չեն հայտնվել տանը: Ուզում եմ գրել աղանդների ահավոր լինելու, մասին, այն մասին որ պետությունն ապաշնորհ է ու գրեթե չի պայքարում դրանց դեմ, բայց երեխաների նկարներին նայելուվ էլ գրելս չի գալի...

Թարմացում.

Սպանողը Եհովայի վկա աղանդից էր

Գժանոց, Աղանդներ, Հայաստան

Previous post Next post
Up