«Վրացական երկաթուղի» ընկերությունը վաճառում է իրեն պատկանող Railway Telecom ընկերության 100% բաժնետոմսերը։ Ընկերության աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 14,145 մլն դոլարով...
Մալուխը կառուցվել է 2000թ. Եվրամիության 17 մլն եվրո գրանտային միջոցներով՝ Հարավային Կովկասում երկաթուղու անվտանգության և հուսալիության նպատակով: Գրանտը հավասարաչափ բաշխվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ Վրացական երկաթուղու երկայնքով անցնող մալուխի միջոցով Հայաստան ինտերնետ է ներկրում Fibernet Communications ընկերությունը, որը տնօրինում է հայկական երկաթուղու երկայնքով անցկացված օպտիկամանրաթելային մալուխը և Հայաստանի ինտերնետի մեծածախ շուկայի առաջատարն է...