Aug 29, 2011 14:17
Ասի մի երկու ուրախ բան գրեմ, էն էլ մտա համացանց ու...
Մի երկու օր առաջ իմացա, որ աղանդներն արդեն զանգում են տուն ու առաջարկում են գլոբալիզացիայից, ահաբեկչությունից, Աստծուց խոսել: Ծանոթս պատմեց, որ մի դեպք է եղել, երբ հեռախոսով աղանդներին պատասխանելու ժամանակ մեկ այլ աղանդների ներկայացուցիչներ դուռն են թակել:
Երեկ ընկերս պատմեց, որ երկու նորմալ հայերեն չիմացող կորեացի տներով ընկած քրիստոնեություն են քարոզում: Իրենց հայերենի չիմացությունը կոմպեսացրել են նեթբուքով նյութեր դիտելով:
Էդ կյանքիխոսքականների հայտարարության մամուլով մեկ տարածումն էլ մի կողմից: Սարսափում եմ, երբ մտածում եմ, թե ոնց է ճգնաժամերի ժամանակ հայկական լրատվական դաշտն աշխատելու:
Բնականաբար մարդու իրավունքների թեմայով իրենց քամակները ճղող կազմակերպություններին չի հետաքրքրում, թե ինչու աղանդները չեն թողնում մարդիկ հանգիստ ապրեն: Իսկ մյուս կառույցներն էլ մարդկանցով էդքան չեն հետաքրքրվում, որ գլուխները դնեն դարդի տակ ու իրական պայքար վարեն:
Աղանդներ,
Կյանքի խոսք,
Հայաստան