Ռեկետ պետական մակարդակով

Aug 03, 2011 17:50

Երկու օր առաջ մեկ օրում երկու այնպիսի պատմությունների ականատես եղա, որից հետո Հայաստանում ապրել արդեն չէի ուզում:
------
1. Ընկերներցս մեկը Ֆիրդուսի շուկայում ջինս է վաճառում ու մի կերպ պահում է հիվանդ մորը, կնոջն ու երեխային: Երկու օր առաջ մի աղջիկ ջինս է գնում ու հեռանում է: Մի քանի րոպեից երկու երիտասարդ մոտենում են, թե քեզ 180 000 հազարով տուգանելու ենք, որովհետև չեք չես խփել: Ընկերս էլ չեքը դրած է լինում տոպրակի մեջ, որը և հանում ու ցույց է տալիս:

Դրանից հետո հարկայինի աշխատակիցներն ասում են, թե մեր վրա պլանա դրած ու մենք մեկա տուգանելու ենք, եթե չուզես, ապա վաղը կգանք, մի կեխտ կբռնենք ու 400 000 կտուգանենք:

Երկար բանավեճից հետո 180 000 դրամ տուգանում են ու հեռանում:
------- 
2. Մեկ այլ ընկեր Կիլիկիայի ավտոկայանի մոտակայքում հայտարարություն է կպցնում, որն անմիջապես ինչ-որ մեկը պոկում է: Երբ հարց է հնչում, թե ինչու եք պոկում հայտարարությունը՝ պոկողն առանց նախաբանի հայոյում ու խփում ընկերոջս: Դրանից հետո մի երեսուն հոգով վրա են գալիս ու քաշքշելով ընկերոջս տանում մի կողմ:

Երբ ժամանակն էր պատասխան պահանջելու, այդ խփողը ոչ մի կերպ չուզեց գալ /ավտոկայանի ղեկավարներից էր/ ու դա արդարացրեց նրանով, որ եթե գա, ապա "դանգելու" է բոլորին: Հետո մի քիչ հետաքրքրվեցինք ու պարզվեց, որ նա հայտնի "բեզպրիդել է": Չիմացողների համար ասեմ, որ "բեզպրիդել" ասում են այն մարդկանց, ովքեր չեն հարգում ոչ գողական, ոչ էլ որևէ այլ օրենք ու անում են այն, ինչ մտքներով անցնում է: Այդ մարդու թիկունքին կանգնածները ավտոկայանի տերերն էին, հայտնի հանցագործներ ու մարդասպաններ, որոնք ինչ ուզեն անում են, որովհետև Սերժն էլ իրենց թիկունքներին է  կանգնած:
------

Այս պատմություններից հետո իմ ու ընկերներցս մեկի մոտ գաղափար առաջացավ հեռանալ երկրից: Ո՞նց կարելի է ապրել մի երկրում, որտեղ չի գործում ոչ փողոցային, ոչ պետական օրենք, որտեղ իշխանությունների հովանավորությամբ ռեկետ է արվում բոլոր հնարավոր ձևերով, իսկ մարդիկ իրենց ինքնասիրությունն ու քրտինքը չեն կարողանում պաշտպանել ոչ պետական օրենքի, ոչ էլ գողական օրենքների միջոցով:

Չի կարող երկար ձգել ՀՀ-ի նման պետությունը, որտեղ նախագահից սկսած իշխանությունների մի մասը "փողոցային պանատյաներով" է շարժվում, իսկ մյուս մասն էլ հինգերորդ շարասյուն ու լրտեսներ են:

Տխուր, Գժանոց, Տականքներ, Հայաստան

Previous post Next post
Up