Բանակի մարտունակության վերաբերյալ

Jul 20, 2011 14:05

Ոչ թե քննադատել եմ ուզում, այլ միայն ահազանգել:

Ասում են մեր բանակը մարտունակ ոգի ունի: Ինչպե՞ս կարող է մարտունակ ոգի ունենալ, եթե դեմորալիզացված է ողջ հասարակությունը: Եթե Հայաստանի բնակչության 77 տոկոսը իր երեխաների բախտը չի ուզում կապի Հայաստանի հետ, եթե Հայաստանի բնակչության միայն 22 տոկոսն է բավարարված կյանքի որակով՝ չի կարող նման հասրակությունից մարտունակ ոգի ունեցող բանակ դուրս գալ:

Առանձին ստորաբաժանումներ ու գնդեր՝ հնարավոր է, բայց ոչ բանակը, որովհետև բանակի հոգեբանական վիճակը չի կարող շատ տարբերվել հասարակության ընդհանուր տրամադրվածությունից:
Բանակի մարտունակությունը կախված է թիկունքի «մարտունակությունից»:

Երբ ես ծառայում էի /տեսնում էի պատկերը ներսից/ հասկանում էի, որ բանակի մարտական ոգու մասին խոսակցությունները հեքիաթ են, իսկ երբ պրծա բանակն ու «դրսից» եմ այցելում զորամասեր՝ այլ պատկեր ու կարծիք է ձևավորվում: Անհանգստացնող է, որ գուցե բանակի իրական վիճակի մասնի տվյալներ հավաքողները նույնպես ընկնում են մոլորության մեջ: Անհանգստության համար աչքիս առաջ ունեմ օրինակներ:

Հոգեբանություն, Քարոզչություն, Բանակ, Հայաստան

Previous post Next post
Up