Jul 14, 2011 12:46
Երեկ ընկերս Ախալքալակից տաքսով Երևան է եկել: Նրա հետ նույն մեքենայով Հայաստանը տեսնելու համար երեք լեհ են եկել:
Բավրայի հայկական մաքսատան աշխատակիցները տեսնելով արտասահմանցեիներին, ընկերոջս ասել են, թե դուրս արի, մենք սրանց գռփենք:
Տուրիզմ ենք զարգացնում:
-----------------
Ախալքալակի Դ. Դեմիճյանի անվան դպրոցում 23 շրջանավարտ կա: 23-ից 5-ը եկել են Երևան սովորելու, իսկ 13-ը Թբիլիսի են գնացել: Մի քանի տարի առաջ նման դեպքերը բացառված էին, իսկ հիմա Վրաստանը մի շարջ առավելությունների միջոցով հայերին գրավում տանում է Թբիլիսի: Օրինակ հայերի համար մեկ տարի տարբեր առարկաների, այդ թվում վրացերենի, անվճար դասընթացներ են կազմակերպում և վարձն էլ զեղջում են:
Ասում են այս տարի Թբիլիսիի բուհերին 500 ջավախքցի դիմորդ կա /թիվը ճշտած չի/:
Վրաստան,
Բարդակ,
Հայաստան,
Ջավախք