Գումբուրդոյի 11-րդ դարի հայ-քաղկեդոնական Սուրբ Հովհաննես եկեղեցին է:
Վրացիներն այս եկեղեցին իրենցն են համարում ու բազմաթիվ անգամ փորձել են զավթել:
Բարեբախտաբար գումբուրդոցիկ շատ պատվավոր և ռիսկով ժողովուրդ են ու առայժմ վրացիների մոտ բան չի ստացվում:
Հիշում եմ, մի քանի տարի առաջ Վահագն Չախալյանը կազմակերպել էր ու վրացի հոգևոր առաջնորդին ձևերով քշել էին եկեղեցուց:
Գյուղացիները պատմեցին, որ վրացի "մենուհիները" վերջերս մեծ թվեր էին առաջարկել եկեղեցու շրջակա տները գնելու համար, բայց գյուղացիները չեն վաճառել:
Ամեն դեպքում կարծում եմ գյուղացիները մենակ երկար չեն կարող դիմադրել վրացական պետական համառությանը:
Գյուղում այս պահին տեղացի հարուստները երեք այլ եկեղեցիներ են կառուցվում:
Տեսարան Գումբուրդո գյուղից
Գումբուրդո գյուղը իշխող դիրք ունի Թբիլիսիից Ախալքալակ եկող ճանապարհի հկատմամբ: Մինչև անցյալ տարի Թբիլիսին Ջավախքի հետ կապող այդ ճանապարհը միակն էր, ինչի արդյունքում գյուղը ռազմավարական նշանակություն էր ստանում: Գումբուրդան 20 թվականին թուրքերի դեմ կռվող գյուղերից մեկն էր:
90-ականներին մի անգամ գյուղացիներն իջել ու փակել էին վրացական տանկերի ճանապարհը, որոնք ցանկանում էին մտնել Ախալքալակ զորավարժությունների: Մինչև վերջերս տեղի հայերը կիսաանկախ էին Վրաստանից:
Ներքևում Փարվանա գետն է, որ գնում խառնվում է Քուռին:
Մինչև 50-ականները ներքևում թուրք-մեսխեթական գյուղեր են եղել: Գյուղացիները պատմում էն, թե ոնց են հայերը իջել ու ճնշել, թալանել, սպանել թուրքերին, եթե նրանք իրենց խելոք չեն պահել :)
Հիմա մեսխերի գյուղերի տեղը վրացիներ են ապրում, իսկ Թուրքիայից եկող ճանապարհն անցնում է գյուղի "թիկունքով":