Jun 07, 2011 19:05
Հենց նոր գյուղից զանգեցին: Այս պահին կարկուտը /սառույցի կտորները/ ավելում է Թալինի շրջանի որոշ գյուղերի բերքը:
Ցորեն, գարի, խնձոր, ծիրան....էս տարի չի լինի մեզ մոտ:
Բնականաբար ոչ ոք բանի տեղ չի դնի, բնականաբար գյուղացին էլի կմնա մենակ ու անտեր:
«Պետությունը դեմքով դարձել է դեպի գյուղացին»: Լավ PR ակցիա էր, բայց կազմակերպիչներին պետք է հիշեցնեմ, որ ցանկացած PR ակցիա բումերանգի պես հակառակ է խփում, եթե իրականության հետ կապ չկա: Արդեն զզվեցրել են իրենց երեսպաշտական դեմագոգիայով:
Անցյալ տարիմեր տնտեսությունը կարկուտից կարծես 4 միլիարդի վնաս էր կրել: Դժվա՞ր է այդ գումարի մի մասը տրամադրել նորմալ հակակարկտային համակարգեր տեղադրելուն: Մեր գյուղի մոտ կա ինչ-որ հակակարկտային համակարգ, որը, պարզվեց, այդքան էլ արդյունավետ չէ:
Մի տեսակ չեմ հավատում, որ էս պետությունն իվիճակի է իր համար որևէ դրական գործ անել:
Գյուղ,
Բացասական,
Հայաստան