Ռաբիզն ամենուրեք

May 23, 2011 19:15


Ես էլ ասում եմ էս ինչ հսկայական դեկորներ են հրապարակում, պարզվում է քաղաքապետարանը ռաբիզի երեկո է կազմակերպել: Գժանոց: Ես էլ կարծում էի, թե էս քաղաքապետը գոնե ճաշակով Չոռնի Գագոյից տարբերվում է:

>Մերոնք լուրջ խնդիրներ ունեն ճաշակի հետ: Պարզվում է լուրջ խնդիրներն ունեն նաև հեռատեսության հետ: Դրա մասին է վկայում Արման Հովհաննիսյանի համերգը Հանրապետության հրապարակում: Անորակ երաժշտությունը դարձել է մեր կյանքի բաղկացուցիչը: Պատկերացրեք, ասենք Մոսկվայի Կարմիր հրապարակում թույլ տան ռաբիս կամ բլատնոյ երաժշտության համերգ: Դժվար է պատկերացնել չէ՞: Եվ փոխանակ այդ անորակության դեմ պայքարենք, այնպես ենք անում, որ այդ անորակությունը դառնա ավելի մասայական:

Իրականում վտանգավորն այն է, որ նման համերգները դառնալու են նախադեպ: Մեկին թույլտվություն տալուց հետո բոլորին ստիպված կլինես թույլ տալ: Բայց ամենավտանգավորն այն է, որ կործանվում է նախկին նախադեպը և իջեցվում է նշաձողը: Այդ հրապարակում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Կարելի էր պահել այդ նշաձողը: Իսկ այսօր Արման Հովհաննիսյանը, վաղը եզդի Վլեն… Այստեղ հարց է ծագում: Թույլտվություն տալուց առաջ գոնե մեկ րոպե մտածվե՞լ է թէ հետագայում, ասենք ռեստորանային երգիչներին Հանրապետության հրապարակում համերգ տալու դիմումի մերժման հիմքը որն է լինելու: Նախադեպը վտանգավոր բան է, իսկ այդ նախադեպը արդեն ստեղծվեց: Ու՞մ է պետք շնորհակալություն հայընել, քաղաքակապետի՞ն: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:

Երգ, Գժանոց, Ռաբիզ, Հայաստան

Previous post Next post
Up