Վերջերս հա ուզում էի գրել

May 16, 2011 21:27

Նոնինոն լավ հիշեցրեց: Այս գովազդում կուտակված է հակասոցիալական, հակամարդկային, հակաքաղաքակրթական այն բոլոր գծերը, որոնք քարոզվում են մեր հեռուստաընկերությունների մեծամասնության կողմից ամեն րոպե:

Փորձենք հասկանալ գովազդի մեսիջը՝ ֆիզիկական ուժը, քրտինքով աշխատանքը, ֆիզիկական աշխատանքը անիմաստ և անպետք բաներ են, դրա տեղը ավելի լավ է լինել փողոցային գողական մշակույթի կրող և կյանքում ավելի հաջողակ կլինես: Ամենավտանգավորն այն է, որ ամեն օր կրկնում են այդ գովազդը: Ճիշտ է Հայկո-Մկոներն ընդհանրապես հակաքաղաքակրթության քարոզ են անում, բայց էս մեկում չափը լրիվ անցած է:

Եթե մտածեի, թե մեր մշակույթի նախարարությանը հետաքրքրում է մշակույթը՝ կասեի մշակույթի նախարարի պարտականությունն է սրա սցենարի հեղինակին դատի տալ, եթե մտածեի, թե մեր ուժային կառույցներում հասկանում են, թե ինչու են երիտասարդները ձգտում հանցագործ դառնալ՝ կասեի սրանց նստցնել է պետք, եթե մտածեի, թե մեր հեռուստաընկերություններին փողից բացի այլ բան է հետաքրքրում՝ կոչ կանեի, որ հեռուստաընկերությունները չցուցադրեն այն....

Մի բան հաստատ է՝ եթե ես թուրք լինեի, ապա հենց սենց կոչնչացնեի հայերին՝ առանց ցեղասպանություն ու առանց գլխացավանք:

image Click to view


Գժանոց, Քարոզչություն, Տականքներ, Հայաստան

Previous post Next post
Up